19:30 26.03.2020
Այս տարի Գյումրիում սուբվենցիոն միջոցներով նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր։ Փողոցաշինությունից, կոմունալ ծառայության ավտոպարկը նոր տեխնիկայով համալրելուց բացի, նախատեսվում է արդիականացնել նաև կենտրոնական հրապարակի շատրվանները։
Սուբվենցիոն ծրագրերը հանրային քննարկման դրվել են, բայց շատրվանների դեպքում կարծիքները ոչ միանշանակ էին: Ավագանու որոշ անդամներ առաջարկել են հրապարակի շատրվանը արդիականացնելու փոխարեն վերագործարկել քաղաքի չգործող շատրվանները։
Կենտրոնական հրապարակի շատրվանները կառուցվել են 1961 թվականին: Ջրային շիթեր արձակող երկաթե կոնստրուկցիաներն ու տարբեր տրամաչափի խողովակները տեղադրված են շուրջ 550 քմ տարածք զբաղեցնող ջրավազանում, որի խորությունը մոտ մեկուկես մետր է: Ներկա տեխնիկական վիճակով շատրվանների շահագործումն արդեն արդյունավետ չի համարվում:
«Հիմնական սնուցող խողովակների հետ կան խնդիրներ, որովհետև դրանք երբևէ չեն փոխվել, մետաղական խողովակները ժանգոտվել են, որոշ տեղերից կա ջրի կորուստ»,- շատրվանների ներկայիս վիճակն է նկարագրում Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը։
Ջրի կորուստները նվազեցնելու համար անհրաժեշտ է հատակի բետոնապատում ու ամրացում: Քաղաքապետարանը դիմել է այս տարվա սուբվենցիոն ծրագրերի օգնությանը ոչ միայն ամբողջական վերանորոգման, այլև խողովակային կառուցվածքի ու արդիականացման համար։
Ներկայացված հինգ ծրագրերից մեկը կենտրոնական հրապարակի շատրվաններին է վերաբերում: Անհրաժեշտ գումարի հաշվարկներն արել են, ընդհանուր ֆինանսավորման 60 տոկոսը տեղական բյուջեի բաժինն է։
«Նախնական սուբվենցիոն հայտով 113 միլիոն դրամ է կազմում շատրվանների արդիականացման գումարը, ևս մոտ 25 թե 30 միլիոն դրամ նախատեսել ենք, որ բետոնային հիմքում որոշակի աշխատանքներ կատարվեն»,- ասում է Կարապետ Մխչյանը։
Սուբվենցիոն ծրագրերի հաստատման վերջնաժամկետը ապրիլի 27-ն է, մինչ այդ քաղաքապետարանի առաջարկով չինական ընկերություններից մեկն արդեն շատրվանների նախնական եռաչափ մոդելն է կազմել։
Սուբվենցիոն նախագիծը դրվել է նաև հանրային քննարկման, որի ընթացքում պարզ է դարձել, որ շատրվանների վիճակի մասնագիտական ուսումնասիրություն չի կատարվել:
«Էս ամենը եզրակացությամբ, փորձաքննությամբ անցած է, մասնագետի կողմից տրված է համապատասխան եզրակացությունը, պատասխանը հնչեց, որ վիզուալ է, չկա այդպիսի մասնագետի կողմից որևիցե եզրակացություն, և դրա համար ես գտնում եմ, որ այդքան էլ նպատակահարմար չէ 134 միլիոն դրամ ներդնել կենտրոնական հրապարակի շատրվանների վրա, որովհետև վերջին վերանորոգումը եղել էր 2013 թվականին»,- նշում է Գյումրիի ավագանու անդամ Ավետիս Առաքելյանը:
«Պետք է հասկանանք, որ Գյումրին միայն կենտրոնական հրապարակը չէ, Գյումրին միայն պատմական միջուկը չէ, Գյումրիում կան էլի հրապարակներ, կան տարածքներ, որոնք, ցավոք, տասնյակ տարիներ շարունակում են մնալ անմխիթար վիճակում։ Կարծում եմ, որ 130 միլիոն դրամից ավելի գումարը չափազանց մեծ գումար է, և կարելի է կարիքները ճիշտ գնահատել»,- իր տեսակետն է հայտնում Գյումրիի ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանը։
Ավագանու անդամների մի մասն առաջարկում է նախատեսվող 134 միլիոն դրամն ուղղել քաղաքի տարբեր թաղամասերում գտնվող՝ տասնյակ տարիներ չշահագործվող շատրվանների նորոգմանը։
Նկարում հայտնի «Լճեր» կոչվող շատրվաններն են, քաղաքի ամենաբանուկ հատվածում:
Շատրվանների՝ ժանգոտված ու կոռոզիայի ենթարկված խողովակները վաղուց ծառայում են այլ նպատակի՝ թաղամասի սեփական տների ու տնակների համար դրանք դարձել են հոսանքալարեր անցկացնելու հենասյուներ։
Տարիներ առաջ դրանցից մի քանիսը տրվել են անհատների՝ բարեկարգելու և վերագործարկելու համար: Վարձակալական ու այլ հիմունքներով տնօրինման գործառույթների հանդեպ հսկողություն այդպես էլ չի իրականացվել։
«Խնդիր չէ, կարող ենք ավագանու նիստ ներկայացնել նույն կերպ, ինչպես որ վարձակալության են հանձնել ավագանու նիստով, վերցնենք հետ, դարձնենք համայնքապատկան»,- ասում է Ավետիս Առաքելյանը։
Իսկ Ամենափրկիչ եկեղեցու պուրակում գտնվող շատրվանները նախատեսվում է արդիականացնել մեկ այլ վարկային ծրագրով: Ունեն կազմած նախագիծ ու նախահաշիվ, ըստ մոտավոր հաշվարկների, նախագիծը գնահատվել է 200 միլիոն դրամից ավելի:
Նախագծերն արժանացել են Համաշխարհային բանկի ուշադրությանը, որի ֆինանսավորման աղբյուրներով է նախատեսվում վերականգնել եկեղեցուն հարակից պուրակի շատրվանը ։
Բանկի ներկայացուցիչները եղել են Գյումրիում, մասնագիտական ուսումնասիրություններ կատարել: Այս և մյուս՝ կենտրոնական շատրվանների նորոգումների դեպքում պատասխանատուները համոզված են, որ այս տարի աշխատանքները կմեկնարկեն։
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...
23:58 16.07.2025
Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերըՀայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...
23:57 16.07.2025
Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլումՍերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...
23:55 16.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...
23:52 16.07.2025
Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետըՀուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...
23:50 16.07.2025
Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...