21:46 30.03.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հայտնել է, որ իր և ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի մենամարտը, որը նշանակված է ապրիլի 18-ին, ըստ ամենայնի, կհետաձգվի:
«Ինձ հայտնել են, որ Ֆերգյուսոնի համար հիմա նոր մրցակից են փնտրում, խոսք է գնում այն մասին, որ մենամարտն անցնի առանց ինձ: Ես դեմ չեմ, թող դա անեն օրենքով ու կանոններով: Ես հասկանում եմ դա, նրանք մարտիկներ են և պետք է մենամարտեն փող աշխատելու և ապրելու համար: Ինչ մնում է ինձ, ապա չգիտեմ հիմա ինչպես ու որ մենամարտին նախապատրաստվեմ: Հիմա ամբողջ աշխարհը կարանտինում է: Ինձ ասել են, որ UFC-ն որոշել է մենամարտն անցկացնել ԱՄՆ-ի նահանգներից մեկում, բայց ես չեմ կարող դուրս գալ Ռուսաստանից, սահմանները փակ են»,- ասել է Նուրմագոմեդովը:
Ի սկզբանե նախատեսված էր մենամարտն անցկացնել Նյու Յորքում, այնուհետ երբ այնտեղ մարզական միջոցառումներն արգելվեցին, որոշվեց տեղափոխել մենամարտը Նևադա, սակայն հետագայում այնտեղ ևս սահմանափակումներ մտցվեցին:
Հիշեցնենք, որ երկու մարտիկներն էլ անցկացրել են 28-ական մենամարտ: Նուրմագոմեդովը բոլոր մենամարտերում հաղթանակ է տարել, իսկ ամերիկացին հաղթել է 25 մենամարտում:
20:39 20.08.2025
Կես տարվա դադարից հետո Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին20:27 20.08.2025
«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը«Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կին դատապարտյալներին։ Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել […] ...
20:15 20.08.2025
Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...
20:07 20.08.2025
Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԲուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...