Շախմատային աշխարհը ցավակցում է Լևոն Արոնյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+29.09 oC

Շախմատային աշխարհը ցավակցում է Լևոն Արոնյանին

19:20 31.03.2020

Լևոն Արոնյանի կնոջ՝  Արիանա Կաոիլիի անժամանակ մահը շատերին է ցնցել:  Արոնյանը ցավակցական  խոսքեր է ստացել նաև շախմատի համաշխարհային դեմքերից՝ Գարի Կասպարովից, Մագնուս Կարլսենից, Մաքսիմ Վաշիե-Լագրավից, Սերգեյ Կարյակինից, Անիշ Գիրիից, Պավել Էլյանովից, Յուդիթ Պոլգարից և շատ այլ հայտնի շախմատիստներից:

«Իմ խորին ցավակցությունները Լևոնին և այն բազմաթիվ մարդկանց, որոնց կյանքն ավելի պայծառ էր դարձել Արիանայի շնորհիվ»,- գրել է աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը:

«Խոսքեր չկան: Ցավում եմ»,- գրել է Մագնուս Կարլսենը՝ մեկնաբանություն թողնելով Արոնյանի թվիթերյան էջում:

«Թանկագին Լևոն: Մեր խորին ցավակցությունները: Մենք Արիանային ճանաչում էինք, երբ դեռ երիտասարդ աղջիկ էր, իսկ ավելի ուշ դարձավ քո կինը: Նա միշտ շատ ընկերասեր և քաղաքավարի էր: Այնքան շատ հետաքրքրություններ ուներ, որ երկուսով կիսում էիք: Մեր աղոթքներն ու մտքերը քեզ հետ են»,- գրել է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը:

«Ցավում եմ քո կորստի համար, Լև»,- գրել է ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան:

«Աստվա՛ծ իմ, ամուր եղի՛ր… Ցավակցում եմ»,- գրել է Յան Նեպոմնյաշչին:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը

20:27 20.08.2025

«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը

«Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կին դատապարտյալներին։ Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել […] ...

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

20:15 20.08.2025

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

20:07 20.08.2025

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

BACK_TO_TOP