13:34 04.04.2020
Բելառուսի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը, որը ժամանակին հանդես է եկել մի շարք հեղինակավոր ակումբներում՝ «Շտուտգարտում», «Արսենալում» և «Բարսելոնայում», կարծիք է հայտնել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Բելառուսի առաջնության անցկացման մասին:
«Բելառուսում հիմա գեղեցկություն է: Ամբողջ աշխարհը դիտում է մեր առաջնությունը, բայց չգիտեմ՝ մարդիկ հաճույք ստանո՞ւմ են, թե՞ ոչ: Այնտեղ երիտասարդ տղաներ են հանդես գալիս, աշխատավարձերը համեստ են Բելառուսի առաջնության չափանիշներով: Մարզիչները հավատում են խաղացողների հեռանկարներին, ֆուտբոլիստները չեն վախենում ու «բացվում են»: Դուրս են գալիս խաղադաշտ, հաճույք ստանում և ուրախանում:
Առաջնությունը չեն ընդհատում, քանի որ, կարծում եմ, շատ երկրներ ձեռք են բերել մրցաշարը ցուցադրելու իրավունք»,- Գլեբի խոսքերը մեջբերում է Матч ТВ հեռուստաընկերության կայքը:
20:15 20.08.2025
Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...
20:07 20.08.2025
Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԲուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...