18:45 16.04.2020
Շվեյցարիայի իշխանությունները կարանտինային իրավիճակից դուրս գալու՝ երեք փուլից բաղկացած ծրագիր են մշակել։ Դրա համաձայն՝ երկիրը համընդհանուր մեկուսացումից դուրս է գալու աստիճանաբար՝ նախորդ փուլի արդյունքները գնահատելու արդյունքում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Առաջին փուլում բացվելու են անհատական բնույթի ծառայություններ մատուցող ոլորտները՝ վարսավիրանոցներ, ֆիզիոթերապիա և այլն։ Դա կիրականացվի ապրիլի վերջին։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ իշխանությունների նախատեսած ծրագրի, ապա կգործարկվի «վերաբացման» երկրորդ փուլը։
Նախատեսվում է՝ մայիսի 11-ից կբացվեն ուսումնական հաստատությունները։ Եթե դրանից հետո էլ համաճարակային իրավիճակը մնա վերահսկողության տակ, ապա հունիսի 8-ից կբացվեն հանրային սննդի կետերն ու ժամանցի վայրերը։
Շվեյցարիայում այս պահին գրանցված է ավելի քան 26 հազար վարակման դեպք։ Ավելի քան 1000 մարդ մահացել է այս ընթացքում։
09:10 08.05.2025
Պակիստանի օդային տարածքը գրեթե ամբողջությամբ բաց էՊակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է երկրի օդանավակայանների մեծ մասի, այդ թվում՝ Իսլամաբադի միջազգային օդանավակայանի բնականոն գործունեությունը վերականգնելու մասին: Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ վկայակոչելով գերատեսչությանը։ Նրանք նշել են, որ Պակիստանի օդային տարածքը մնում է բաց և անվտանգ քաղաքացիական ավիացիայի համար։ Միաժամանակ, օդային երթեւեկությունը Իսլամաբադի, Ռավալպինդիի եւ Կարաչիի շրջաններում ամբողջությամբ վերականգնվել է։ Այնուամենայնիվ, Իսլամաբադի […] ...
09:00 08.05.2025
NYT. Թրամփը կարող է մայիսի 8-ին հայտարարել Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հինգշաբթի օրը հայտարարել Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Սա կլինի առաջին առևտրային համաձայնագիրը, որը կնքվում է Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ NYT-ն ընդունում է, որ կողմերը […] ...
08:50 08.05.2025
Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՀյուսիսային Կորեան ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, ենթադրաբար, փոքր հեռահարության։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։ «Մենք արձանագրել ենք մի քանի արկ, որոնք գնահատվում են որպես փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել են ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան տարածքից […] ...
08:38 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:28 08.05.2025
Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելուՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մայիսի 8-ի երեկոյան կժամանի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, իսկ մայիսի 10-ին կհանդիպի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։ «Երեկոյան նրան և մյուս նախագահներին կընդունի Վլադիմիր Պուտինը, մայիսի 9-ին նա կլինի Հաղթանակի շքերթում, իսկ 10-ին նախագահը երկկողմ հանդիպում է […] ...
08:18 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...