Միլանի «Լա Սկալա»-ն կբացվի սեպտեմբերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+21.09 oC

Միլանի «Լա Սկալա»-ն կբացվի սեպտեմբերին

23:32 29.04.2020

Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը պատրաստվում է դռները բացել սեպտեմբերից, սակայն հստակ ամսաթիվ դեռևս չի նշվել: Այդ մասին հաղորդում է Corriere della Sera-ն՝ վկայակոչելով թատրոնի տնօրինությունը:

Ինչպես հաղորդվում է, արդեն ընտրվել են այն ստեղծագործությունները, որոնք հնչելու են բացման առաջին համերգին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ կհնչեն Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» և Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան:

«Ռեքվիեմը» նվիրված է լինելու կորոնավիրուսի զոհերին, իսկ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան՝ կորոնավիրուսի դեմ խորհրդանշական հաղթանակին: Ի դեպ, 9-րդ սիմֆոնիայի ընտրությունը պատահական չէ, քանի որ սիմֆոնիայի 4-րդ մասը, որ կոչվում է «Ձոն ցնծության», դարձել է Եվրամիության հիմնը:

Համերգներ են նախատեսված նաև Բերգամոյում և Բրեշիայում՝ Իտալիյում համավարակից ամենաշատը տուժած քաղաքներում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

15:50 12.05.2024

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

Գազայի հատվածին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը, ավելի քան 78,7 հազար մարդ վիրավորվել է, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 35,034-ի, վիրավորվել է 78,755 մարդ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ անցած […] ...

Բելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով տուժածների թիվն ավելացել է

15:31 12.05.2024

Բելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով տուժածների թիվն ավելացել է

Բելգորոդում բնակելի շենքի մուտքը փլուզվել է Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման հետևանքով, տուժել է 17 մարդ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ «Բժշկական կազմակերպություններ են ուղարկվել 17 վիրավորներ»,- ասել է նա։ Մուրաշկոյի օգնական Ալեքսեյ Կուզնեցովի խոսքով՝ Մոսկվայից և դաշնային կենտրոններից բժշկական խմբերը կմեկնեն Բելգորոդ՝ օգնելու տուժածներին բնակելի շենքի մուտքի փլուզումից հետո։ ...

Կինն իր բակում գտնվող ծառի վրա կատվառյուծ է հայտնաբերել

15:15 12.05.2024

Կինն իր բակում գտնվող ծառի վրա կատվառյուծ է հայտնաբերել

Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլզ քաղաքի բնակչուհի Կորիննա Բուբենհեյմը իր տան բակումէ ծառի վրա, պումա է հայտնաբերել, հայտնել է բրիտանական Daily Mail թերթը։ Նա ասել է, որ իր գերմանական հովիվները սկզբում սկսել են հաչել բակում, և նա կարծել է, որ շները ծառի վրա նկատել են սկյուռիկներ, բայց պարզվել է, որ դա լեռնային առյուծ է: «Ես նայեցի […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Գազայում Նեթանյահուի գործողությունները «Հիտլերին կստիպեին նախանձել»

14:54 12.05.2024

Էրդողանը հայտարարել է, որ Գազայում Նեթանյահուի գործողությունները «Հիտլերին կստիպեին նախանձել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածում իր գործողություններով «Ադոլֆ Հիտլերի մոտ նախանձ կառաջացներ»։ Նա համապատասխան հայտարարություն է արել Kathimerini թերթին տված հարցազրույցում՝ գրավոր պատասխանելով հարցերին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Անկարա կատարելիք այցից առաջ։ «Նեթանյահուն Գազայում հասել է ցեղասպանության այնպիսի մակարդակի, որը կստիպի Հիտլերին նախանձել: Մենք խոսում ենք […] ...

Չարլզ III թագավորը Հարրիի խնդրանքը մերժելուց հետո հանդիպել է Բեքհեմին

14:35 12.05.2024

Չարլզ III թագավորը Հարրիի խնդրանքը մերժելուց հետո հանդիպել է Բեքհեմին

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հանդիպել է անգլիացի նախկին ֆուտբոլիստ, «Ինտեր Մայամիի» սեփականատեր Դեյվիդ Բեքհեմի հետ։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։ Լրագրողների տեղեկություններով՝ միապետն ու նախկին ֆուտբոլիստը քննարկել են The King’s Foundation բարեգործական կազմակերպության գործունեությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բրիտանական թագավորը հրաժարվել է շփվել կրտսեր որդու՝ արքայազն Հարրիի հետ։ […] ...

Վարշավայի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

14:17 12.05.2024

Վարշավայի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Վարշավայի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, և բնակիչներին խնդրում են մնալ տանը և փակել պատուհանները, հայտնում է Կառավարության անվտանգության կենտրոնը (RCB): «Ուշադրություն, Վարշավայի Մարիվիլսկա փողոցի 44 հասցեում գտնվող առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Մի մոտեցեք հրդեհի վայրին։ Եթե կարող եք, մնացեք տանը և փակեք պատուհանները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախազգուշացումը վերաբերում է ոչ միայն […] ...

BACK_TO_TOP