Մակրոնի ձեռքսեղմումից Թրամփի ձեռքի վրա սպիտակ հետքեր են մնացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+18.09 oC

Մակրոնի ձեռքսեղմումից Թրամփի ձեռքի վրա սպիտակ հետքեր են մնացել

00:51 10.06.2018

Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձեռքսեղմումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքին սպիտակ հետքեր են մնացել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Այդ հետքերը նկատելի են ձեռքսեղմումից մեկ ակնթարթ հետո արված լուսանկարում:

«Նա իմ ընկերն է: Մենք հենց սկզբից ունեցել ենք հիանալի հարաբերություններ»,-հայտարարել է Թրամփը:

Մակրոնն իր հերթին իր և Թրամփի բանակցություններն անվանել է «ուղիղ և բաց»:

«Չնայած մենք երբեմն համաձայն չենք միմյանց հետ, մենք կիսում ենք ընդհանուր հոգսերն ու արժեքները, կիսում ենք համատեղ արդյունք ստանալու պատրաստակամությունը»,-հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը:

Պարբերականը նշում է, որ մեկ տարի առաջ, երբ Թրամփը մասնակցել է Բաստիլի գրավման օրվա տոնակատարությանը, Մակրոնը նրա ձեռքը սեղմած է պահել մոտ կես րոպե:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին

13:55 06.05.2025

ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ստեղծել կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔՊ-ի դիրքորոշումը Ազգային ժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Ղազարյանը նշեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը մեծամասամբ չի ապահովի իրապես արդյունավետ և հավասարակշռված քննարկում, քանի որ այն անհրաժեշտ է կազմակերպել բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, իսկ ժամանակավոր […] ...

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտում է Իսրայելի՝ Գազայում գործողությունն ընդլայնելու ծրագրերը

13:43 06.05.2025

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտում է Իսրայելի՝ Գազայում գործողությունն ընդլայնելու ծրագրերը

Իսրայելի՝ պաղեստինյան Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերը խախտում են միջազգային իրավունքը և անընդունելի են, և Ֆրանսիան դատապարտում է դրանք, RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Երկուշաբթի օրը Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը միաձայն հաստատել է Գազայի հատվածում գործողությունն ընդլայնելու ծրագիրը, որը ներառում է տարածքների գրավում և պահպանում, բնակչության տեղափոխում անվտանգ գոտիներ […] ...

Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքների և ճնշման մարտավարությունից․ Չինասստանի ԱԳՆ

13:37 06.05.2025

Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքների և ճնշման մարտավարությունից․ Չինասստանի ԱԳՆ

Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքների և ճնշման մարտավարությունից, եթե իսկապես մտադիր է երկխոսություն սկսել Չինաստանի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը չինական ապրանքների վրա մաքսատուրքերի հնարավոր նվազեցման մասին։ «Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է լուծել խնդիրը երկխոսության և բանակցությունների միջոցով, […] ...

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը

13:30 06.05.2025

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ «Մայիսի 9-ին՝ ժամը 19:45-ին, համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ միասին տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը: Երեկոյի ընթացքում կհնչի Դմիտրի Շոստակովիչի հաղթական 7-րդ սիմֆոնիան` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան»,-նշված է հաղորդագրության մեջ: Միջոցառման գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը: ...

Politico. Եվրահանձնաժողովը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի նախագիծը ներկայացնել մայիսի 6-ին

13:23 06.05.2025

Politico. Եվրահանձնաժողովը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի նախագիծը ներկայացնել մայիսի 6-ին

Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է երեքշաբթի օրը՝ «շաբաթներ տևած խորհրդակցություններից հետո», ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի նախագիծը, որը կներառի միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց, պնդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ «Շաբաթներ տևած խորհրդակցություններից հետո Եվրոպական հանձնաժողովը մտադիր է երեքշաբթի օրը ներկայացնել պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այն կներառի միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց։ ԵՄ երկրների […] ...

Գրեթե ամբողջ Եվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ․ Լավրով

13:17 06.05.2025

Գրեթե ամբողջ Եվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ․ Լավրով

Գրեթե ամբողջ Եվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Հիմա նրանք միավորվել են մեր դեմ՝ նացիզմի դրոշի ներքո, և բառի բուն իմաստով՝ աջակցելով Զելենսկու բացահայտ ռասիստական, հակառուսական ռեժիմին, որը ջահերով երթեր է անցկացնում, մարտիկներին՝ թևքերին նացիստական ​​դիվիզիայի նշաններով, նետում է մսաղաց։ Եվ ինչպես «Անհավանական» գործողության շրջանակներում, […] ...

BACK_TO_TOP