Վրաստանում զարմացած են Արսեն Թորոսյանի «ոչ դիվանագիտական» հայտարարություններից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+17.09 oC

Վրաստանում զարմացած են Արսեն Թորոսյանի «ոչ դիվանագիտական» հայտարարություններից

14:48 23.05.2020

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարը «ոչ դիվանագիտական է» համարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները Վրաստանի հակահամաճարակային կառույցների վերաբերյալ։ Նա զարմացել է նման արտահայտություններից, փոխանցում է վրացական «Գրուզիա օնլայն» կայքը։

Մինչ այդ Թորոսյանը հայտարարել է․ «Վրաստանի հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մերից, ոչ լավ իմաստով, մեր համակարգն ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը»։

Նա նաև տեղեկացրել է, որ կա մեթոդաբանության տարբերություն թեստավորման առումով: Թորոսյանի կարծիքով՝ հնարավոր է, որ օրինակ՝ Վրաստանի արած 40.000 թեստերը PCR թեստեր չլինեն, այլ լինեն արագ թեստեր, որոնցից Հայաստանում պրակտիկորեն չենք օգտվում, որովհետև դրանք հավաստի չեն։

Վրացի պաշտոնյան նախ՝ նշել է, որ անձամբ ծանոթ է Թորոսյանի հետ և նրանից չէր սպասում նման արտահայտություններ։ Ապա նա նշել է, որ հավանական է, որ նախարարի խոսքերը այնպես չեն մեկնաբանվել, ինչպես նկատի է ունեցել Թորոսյանը։ Վրաստանի ՀՎԿԱԿ ղեկավարը անդրադարձել է նաև թեստավորումների մեթոդաբանության հնարավոր տարբերությանը։

«Ո՛չ, պարոն Արսեն։ Այն 46 կամ 47 հազար թեստերը, որ մենք անում ենք երկրում, բոլորը PCR թեստեր են։ Այս թվի մեջ մենք չենք հաշվում մի քանի հազար արագ թեստերը, որոնք օգտագործվում են բուժհաստատություններում»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։

Թորոսյանի խոսքերի տեսագրությունը՝ ստորև․

Թորոսյանի խոսքերից հետո նրա խոսնակը հայտարարել է, թե նախարարի խոսքերը կտրվել են կոնտեքստից, ու ներկայացրել է սղագրությունը, որը համընկնում է հրապարակումների բովանդակությանը։

«Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել, այդ թվում մինչ օրս։

Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով, իհարկե։ Մեր հակամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական։

Ես հուսով եմ, որ մեր հարևանները, բոլորն էլ կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել և մենք բոլորս պաշտպանված կլինենք։ Նույնը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանը. ինչո՞վ են այս երեք երկրները կարևոր, քանի որ հոսքերի առումով մենք շատ խոցելի ենք դառնում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AstraZeneca-ն խոստովանել է, որ իր COVID-ի դեմ պատվաստանյութը կարող է արյան թրոմբոզ առաջացնել

12:08 01.05.2024

AstraZeneca-ն խոստովանել է, որ իր COVID-ի դեմ պատվաստանյութը կարող է արյան թրոմբոզ առաջացնել

Միջազգային կենսադեղագործական AstraZeneca ընկերությունն առաջին անգամ խոստովանել է, որ քովիդի դեմ պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ կողմնակի ազդեցություն՝ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով, գրում է Telegraph թերթը՝ վկայակոչելով դատական ​​փաստաթղթերը։ Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, ընկերության դեմ խմբակային հայց է ներկայացվել, քանի որ Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ ստեղծված պատվաստանյութը լուրջ վնաս է հասցրել հիվանդներին կամ նույնիսկ հանգեցրել է մահվան։ […] ...

Առողջապահության նախարարությունը ավագ սերնդի ներկայացուցիչների համար նախաձեռնել է հիշողության զարգացման խմբակներ

16:58 30.04.2024

Առողջապահության նախարարությունը ավագ սերնդի ներկայացուցիչների համար նախաձեռնել է հիշողության զարգացման խմբակներ

Սմարթֆոններով անդադար թերթվող տեղեկատվությունը, արտաքին գործոնները բացասաբար են ազդում մեր հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա: Իսկ գլխուղեղը, հիշողությունը, ուշադրությունը հարկավոր է մշտապես մարզել, քանի որ չկա լավ կամ վատ հիշողություն, այն լինում է մարզված, կամ՝ ոչ։ Եթե չեք մտապահում կարևոր տարեթվերը, որևէ պարզ գործողություն անելիս մոռանում եք ձեր հաջորդ քայլը կամ մտածում եք` այլևս չեք […] ...

Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի 15-օրյա վերապատրաստման դասընթացները

10:54 30.04.2024

Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի 15-օրյա վերապատրաստման դասընթացները

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները: Ինտենսիվ թրեյնինգների նպատակն էր տեսական և գործնական պարապմունքների միջոցով բարելավել ձևավորման փուլում գտնվող թիմի մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ամրապնդել 30-հոգանոց հիմնական թիմի անդամների կլինիկական և նյութատեխնիկական (լոգիստիկ) կարողությունները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Արտակարգ […] ...

Նշվել են մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը

10:28 30.04.2024

Նշվել են մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը

Ոչ մի մթերք բառացիորեն չի երիտասարդացնում մարդուն, սակայն ճիշտ սնվելը կարող է լավ վիճակում պահել օրգան-համակարգերը և դանդաղեցնել ծերացումը։ Այս մասին Gazeta.Ru-ի հոդվածում խոսել է սննդաբան, առողջության ոլորտի փորձագետ Քրիստինա Ֆոյգտը։ «Պրոբիոտիկ մթերքները, ինչպիսիք են ֆերմենտացված պանիրը (երեք ամսական կամ ավելի), օգտակար են: Ցանկացած ֆերմենտացման և խմորման արտադրանք կլինի երիտասարդության երկարացման բանալին, բայց նույնիսկ այստեղ […] ...

Նշվել է սովորություն, որը վնասում է միլիոնավոր մարդկանց արյունատար անոթները

23:38 29.04.2024

Նշվել է սովորություն, որը վնասում է միլիոնավոր մարդկանց արյունատար անոթները

Ծխելը արյան անոթները քայքայող գլխավոր գործոններից մեկն է, զգուշացրել է թերապևտ Իրինա Բարանովան։ Բժիշկը պատմել է «Ռոսիյսկայա գազետա»-ին, թե ինչպես է այս վատ սովորությունը վնասում միլիոնավոր մարդկանց առողջությունը։ Վնասակար յուղոտ սնունդն ու ծխելը անոթների քայքայման հիմնական հրահրող գործոններն են, հայտարարել է թերապևտը։ Նա նշել է այս գործոնները որպես սրտի հիվանդության պատճառ: Նրա խոսքով՝ նիկոտինն ու […] ...

Նշվել են ատամները մաքրելու ոչ ակնհայտ կանոնները

23:14 29.04.2024

Նշվել են ատամները մաքրելու ոչ ակնհայտ կանոնները

Ատամները լվանալիս պետք է հետևել մի շարք՝ երբեմն աննկատ, բայց շատ կարևոր կանոնների, ասել է ատամնաբույժ Վլադիմիր Լոսևը։ Նա այս մասին խոսել է NEWS.ru-ի հետ զրույցում։ Մասնագետի խոսքով՝ խոզանակի գլուխը պետք է դնել 45 աստիճան անկյան տակ, իսկ մաքրումը ավելի լավ է սկսել հեռավոր ծամող ատամներից՝ աստիճանաբար շարժվելով դեպի առջևի ատամները։ «Ժամանակ տրամադրեք մաքրման գործընթացին: […] ...

BACK_TO_TOP