15:30 28.05.2020
Վրացական կողմի բանակցությունները գազի բոլոր մատակարարների՝ ներառյալ ռուսական «Գազպրոմի» հետ, հաջող էին: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ երկրի իշխանությունները վերանայել են «Գազպրոմի» հետ գործող պայմանագիրը: Նաթիա Թուրնավան ասել էր, որ «Գազպրոմի» հետ գործող պայմանագրի վերանայումը ծառայում է բնական գազի գնի իջեցմանը, իսկ գինը կնվազի մոտավորապես 15%-ով:
«Չնայած այն հանգամանքին, որ դա առևտրային գաղտնիք է, և մենք չենք կարող խոսել գների և մանրամասների մասին, դուք տեսնում եք, որ վրացական շուկայում բնական գազի մեծածախ գները նվազում են, հետևաբար, դրանք միանգամայն ընդունելի, հարմարավետ և մրցակցային պայմաններ են»,- ասել է Թուրնավան:
Նա խոստովանել է, որ համաշխարհային շուկաներում իրավիճակը նույնպես ազդում է գնագոյացման վրա: Այնուամենայնիվ, Վրաստանում գազի գնի նվազեցումը Թուրնավան առաջին հերթին բացատրում է «Գազպրոմի» հետ պայմանագրի նոր դրույթներով:
«Սա մրցակցության արդյունք է, այդ թվում՝ «Գազպրոմի» հետ կնքած համաձայնագրի: Սա, ի թիվս այլ բաների, ադրբեջանական գազի նվազման միտումն է: Այստեղ, իհարկե, կա երկու գործոն՝ առաջինն այն է, որ աշխարհում գազի գինը նվազում է, երկրորդ՝ սա մրցակցային իրավիճակի հետևանք է»,- ասել է նա:
22:24 06.05.2025
ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետՌուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը։ Հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է անցնեն գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման և վավերացման համակարգում՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Եվ դա լինելու է ոչ ուշ, քան ՌԴ մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում […] ...
22:16 06.05.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 06.05.2025
Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե ՀովհաննիսյանՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […] ...
21:48 06.05.2025
«Բարսելոնայի» հարձակվողը գովել է «Ռեալի» ֆուտբոլիստին«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոյի մասին, գրում է Madrid Universal-ը: «Ռոդրիգոն զարմանալի ֆուտբոլիստ է: Նա ֆենոմեն է: Նա լավագույններից մեկն է, որին երբևէ տեսել եմ: Նրան այնպես չեն գնահատում, ինչպես արժանի է: Կարծում եմ՝ դա անարդար է»,- ասել է բրազիլացին: Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն 50 խաղում դարձել է 13 գոլի […] ...
21:36 06.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի առաջին տասնօրյակում ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ Մայիսի 8-ին Տավուշի մարզի Պառավաքար, Վարագավան, Վազաշեն համայքներում, Շիրակի մարզի Մարալիկ համայնքում, Իսկ մայիսի 15-ին և 16-ին նույն համայնքում կիրականացվեն մայիսի 8-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից […] ...