14:27 02.06.2020
Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել, կան մոտ 20 կոնտակտավոր անձինք, որոնք մեկուսացվել են: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, նշելով, որ ընդհանուր առմամբ մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա դրությամբ 96 է: Նախորդ օրվա համեմատ այդ թիվն ավելացել է 5-ով: Գրանցվել է մահվան ևս 1 դեպք (ընդհանուր առմամբ՝ 2-ը). «Ունենք նաև ծանր առողջական վիճակում գտնվող հիվանդներ: Վարակված պացիենտներից 3-ը Վանաձորի բնակիչներ են, մյուսները՝ մարզի այլ համայնքներից»:
Մարզի ղեկավարը, անդրադառնալով «Գլորիա» կարի ֆաբրիկայում արձանագրված դեպքին, ասաց. «3 հոգի հաստատված դեպք ունենք, աշխատանքներ են տարվում կոնտակտավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ»։ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ այն արտադրամասում, որտեղ աշխատել են վարակակիրները, ՀՎԿԱԿ Լոռու մասնաճյուղի աշխատակիցները աշխատանքներ են տանում՝ մեկուսացման ռեժիմ ապահովելու համար:
«Հսկողություն կիրականացվի և՛ տեղում, և՛ առողջության պահպանման առաջնային օղակի միջոցով: Աշխատանքները կտարվեն ըստ ընթացակարգի, ուղղակի, քանի որ արտադրամաս է, ուշադրությունն ու զգոնությունը կխստացվի»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը, նշելով, որ կարի արտադրամասի վարակված պացիենտները, նախնական տեղեկություններով, Վանաձորի բնակիչներ են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
21:29 16.07.2025
Զելենսկին առաջադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի թեկնածուինՎլադիմիր Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է Դենիս Շմիգալի թեկնածությունը, որը մինչ օրս ղեկավարում էր կառավարությունը։ «Այսօր ես արդեն ստորագրել եմ Գերագույն ռադային ուղղված փաստաթղթեր Դենիս Շմիգալի՝ որպես պաշտպանության նոր նախարար նշանակման վերաբերյալ», – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Չորեքշաբթի օրը Ռադան ազատել է Շմիգալին վարչապետի պաշտոնից։ Սա ենթադրում է ամբողջ […] ...
21:20 16.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 «Էրեբունի» թանգարան, Նոր Արեշ 35 փողոց 1-45 առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Արևադաշտ, Տալվորիկ, Արտիմետ, Վանադ և Կողբավան գյուղեր Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 […] ...
21:13 16.07.2025
Խաչանովը բարելավել է դիրքը 3 հորիզոնականովՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ հասնելու շնորհիվ ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 2590 միավորով այժմ աշխարհի 17-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը 12030 միավորով «Ուիմբլդոնի» նոր չեմպիոն Յանիկ Սիներն է։ Երկրորդը Կառլոս Ալկարասն է (Իսպանիա, 8600), երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6310), […] ...
21:01 16.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետՀուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների իրագործմանը և ընգծել […] ...
20:53 16.07.2025
Հունաստանը աջակցում է ՀՀ-ին ՀԸԳՀ իրագործման ընթացքում. Հունաստանի ԱԳ փոխնախարարը՝ դեսպան ՄկրտչյանինՀունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Հարիս Թեոհարիսի հետ, ով պատասխանատու է տնտեսական դիվանագիտության ոլորտի համակարգման համար։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպանն անդրադարձել է 2024 թ. դեկտեմբերին Հայաստան-Հունաստան միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում արձանագրված պայմանավորվածություններին և դրանց իրականացման ընթացքին։ Անդրադարձ է կատարվել նաև […] ...
20:40 16.07.2025
Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարցում. Դեբորա ԲերգամինիԱյսօր Հռոմում ունեցա շատ արժեքավոր հանդիպում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ։ Քննարկեցինք Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները․ ցանկանում ենք ամրապնդել մեր կապերը՝ խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Իտալիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ այս մասին Instagram-ի իր էջում գրել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության փոխնախագահ, Առաջ Իտալիա կուսակցության (իշխող կոալիցիայի մաս կազմող աջակողմյան ուժ) […] ...