Հանքավայրերի մասնատումը պետք է բացառել. գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Հանքավայրերի մասնատումը պետք է բացառել. գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին

14:45 11.06.2020

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի փաթեթին: Նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նշելով բավականին լայն և կարևոր հարցեր են ընդգրկված: Այն նպատակ ունի ընդերքի ռացիոնալ և արդյունավետ օգտագործելու նպատակներ են և հարցեր, որոնք մեկ տարվա ընթացքում գրավել են ուշադրությունը: Հիմա փորձում են սրանց համար ինստիտուցիոնալ լուծումներ գտնել:

«Առաջարկվում է  ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի մասնատումը և պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով: Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը բաժանվել է մի քանի մասերի, ինչը հնարավորություն է տալիս բարձր արդյունավետություն ունեցող հատվածներն օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները թողնել, այսպիսի բաները այս նախագծով կբացառվեն»,- ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար վերջին 5 տարիներին գնահատվել և հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում` վերջին 10 տարվա ընթացքում:

«Սա արվում է այն նպատակով, որ յուրաքանչյուր գործարար, ով իսկապես ցանկանում է ներդրում կատարել և արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանի որ ՀՀ-ում վերջին ուսումնասիրությունները կատարվել են 1950-ական թվականներին: Մենք ամենևին չենք ասում, որ ուսումնասիրությունները սխալ են, բայց արդի աշխարհում դրանք թարմացման կարիք ունեն»,- ընդգծեց Պապիկյանը:

Մեկ այլ փոփոխությամբ՝ գործող իրավունքի տրամադրման 50 տարի առավելագույն ժամկետը փոխել 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար՝ 15 տարվա ժամկետով:

«Մշտապես գերատեսչության ղեկավարի, այսինքն՝ իմ կողմից հաստատվում են 50 տարով թույլտվություններ, որ համարում ենք ճիշտ չէ, և անհրաժեշտության դեպքում ժամկետը կարելի է  երկարացնել և սահմանել ավելի ցածր ժամկետ: Առաջարկում ենք նաև ընդերքօգտագործման գրավադրումն իրականացնել ոչ թե տեղեկացմամբ, այլ նախապես համաձայնության ստացման ընթացակարգով, իսկ համաձայնություն կտրվի այն դեպքում, եթե գրավի հիմքով ձեռք բերված փոխառությունն օգտագործվի տվյալ հանքավայրերի շահագործման և ընդերքօգտագործողի պարտավորությունների իրականացման նպատակով»,- նշեց նախարարը:

Նա ընդգծեց նաև, որ սահմանվում է, որ եթե տեսչական մարմնի եզրակացության հիման վրա որոշում է կայացվում կասեցնել հանքի գործունեությունը, իսկ սեփականատերը դիմում է դատարան, հանքը մնում է կասեցված, մինչև դատարանի որոշումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում է

18:52 18.07.2025

Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում է

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրացրել են կանեփ աճեցնելու վերաբերյալ ստացած հերթական տվյալը, որը ստուգվել ու հաստատվել է: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և հուլիսի 15-ին իրավապահները մեկնել են Այգեշատ գյուղ: 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերվել է մշակած կանեփի 15 թուփ: Տանտերն ընդունել է, որ կանեփն ինքն է ցանել ու աճեցրել: […] ...

Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. Սուրենյան

18:44 18.07.2025

Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. Սուրենյան

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ […] ...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆ

18:37 18.07.2025

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆ

Սլովակիան կարծում է, որ ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները չեն նպաստում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և հաճախ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում հենց եվրոպական պետությունների համար, հայտարարել է երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը կարող է իրականացվել միայն դիվանագիտական ջանքերի, այլ ոչ թե տասնյակ […] ...

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերք

18:30 18.07.2025

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերք

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում՝ Լոկոմոտիվային դեպոյի ցանկապատի մոտ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական հրացան, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, […] ...

«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցը

18:22 18.07.2025

«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցը

Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանը, փարաջանովյան արվեստի երկրպագուներ: Նախարարի տեղակալը շրջել է ցուցասրահում, […] ...

Շինհրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն կունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններին

18:14 18.07.2025

Շինհրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն կունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններին

Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը» վարչապետի հանձնարարությամբ արդեն հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանություններով։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից: Այն տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով`https://www.arlis.am/hy/acts/208686, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» ենթաբաժնում՝ «Շինարարական արտադրության կազմակերպում» խորագրում […] ...

BACK_TO_TOP