14:21 11.06.2020
Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը 2020թ. փետրվարի 22-ին ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ ՀՀ գլխավոր դատախազությունը լայնածավալ գործունեություն է իրականացրել հանրային բարձր վտանգավորություն ներկայացնող այդ արարքների դեմ քրեաիրավական պայքարը հնարավորինս բարձր արդյունավետությամբ իրականացնելու նախադրյալներ ստեղծելու նպատակով:
Մասնավորապես՝ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազը հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ՀՀ ոստիկանապետի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի և իրավապահ մյուս մարմինների այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Մանրամասն քննարկման արդյունքում նախանշվել են հիմնական անելիքները կազմակերպված հանցավորության առավել վտանգավոր այս դրսևորումների նախականխման, բացահայտման, նման գործերով քննությունների որակի ապահովման, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցների կիրառման ուղղություններով, ինչպես նաև հանցագործության նման դեպքերով քննության տարբեր փուլերում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող և նախաքննական մարմինների համագործակցության եղանակները, դատավարության մասնակիցների նկատմամբ արդյունավետ պաշտպանության միջոցների շրջանակին վերաբերող խնդիրները:
Քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների գործերով քննությունների նկատմամբ դատախազական հսկողության և դատարանում մեղադրանքի պաշտպանության արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության երկու դատախազ մասնագիտացվել է կոնկրետ այս ոլորտում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում այս հանցատեսակների առումով դեռևս չի ձևավորվել իրավական պրակտիկա՝ այդ հանցագործությունների դեմ պայքարում հնարավոր թերացումներից և բացթողումներից խուսափելու նպատակով խնդիր է դրվել՝ ուսումնասիրել հետխորհրդային երկրների, մասնավորապես, Վրաստանի Հանրապետության փորձը՝ նկատի ունենալով նաև, որ հետխորհրդային պետություններից առաջինը Վրաստանում են քրեականացվել քրեական ենթամշակույթին առնչվող արարքները:
Այդ նպատակով հարևան պետության հետ արդյունավետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ղեկավարած պատվիրակության՝ ոլորտում մասնագիտացած դատախազների, իրավապահ մյուս կառույցների աշխատակիցիների ներգրավվածությամբ այցը Վրաստանի Հանրապետություն, որտեղ, Վրաստանին առնչվող գործով ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների լույսի ներքո վրաց գործընկերների հետ համատեղ քննարկումներում հնարավորինս դետալային ուսումնասիրվել են հանցագործության այդ դեպքերով իրականացված քննություններին, դատախազական հսկողությանը, մեղադրանքի պաշտպանությանն առնչվող պրակտիկ խնդիրները, իրավակիրառական գործիքակազմերը:
Բացի վերոնշյալից, քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքներով իրավակիրառ պրակտիկայի միասնականության, նաև հանրային իրազեկման ապահովման նպատակով ՀՀ դատախազության կողմից պատրաստվել է «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեաիրավական բնութագիրը» վերտառությամբ գիտագործնական մեկնաբանությունը, որը երաշխավորվել է տպագրության ՀՀ արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի կողմից և ուղարկվել շահառու բոլոր գերատեսչություններին: Այդ ուղեցույց-մեկնաբանությունները հրապարակվել են նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում, որին կարելի է ծանոթանալ http://justiceacademy.am/#1954 հղումով: Նշված թեմայով ՀՀ արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրով նաև նախատեսվել է առանձին դասընթաց:
Այս նախապատրաստական աշխատանքների հենքի վրա օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող, նախաքննության մարմինների և դատախազության կողմից սկսվել են քրեական ենթամշակույթին առնչվող արարքների դեմ, ինչպես նաև այն կրող անձանց կամ խմբավորումների կողմից հնարավոր հակազդեցության փորձերը կանխարգելելու և չեզոքացնելու ուղղությամբ համակարգված և բարձր համագործակցությամբ իրականացվող լայնածավալ միջոցառումներ: Արդյունքում բացահայտել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված լինելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու հանցավոր սխեմաներ:
ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է թվով 5 քրեական գործ, որոնցից 3-ը միացվել է մեկ վարույթում: Քրեական բոլոր գործերը քննվում են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Այս քրեական գործերից մեկով «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ անձի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, երեք անձի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու, հինգ անձի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված լինելու համար:
Քրեական հետապնդման ենթարկված նշված 10 անձանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ ինչպես նշված գործերով հանցագործությունների հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու, այնպես էլ քրեական ենթամշակույթի հետ կապված հանցավոր այլ սխեմաների հայտնաբերման, դրանցում ներգրավված անձանց հանցավոր գործունեությունը պարզելու և խափանելու ուղղությամբ:
Քրեական ենթամշակույթի դեմ անզիջում և հետևողական պայքարը, այդ հասարակական չարիքն արմատախիլ անելը շարունակում է մնալ ՀՀ դատախազության, իրավապահ մյուս մարմինների բացարձակ առաջնահերթություններից: Այս համատեքստում հանրությանը պարբերաբար կներկայացվեն նշված ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված աշխատանքների արդյունքները:
Միաժամանակ, ՀՀ դատախազությունն ակնկալում է հասարակության աջակցությունն այս երևույթների դեմ համակողմանի պայքարում:
18:44 18.07.2025
Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. ՍուրենյանՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ […] ...
18:37 18.07.2025
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆՍլովակիան կարծում է, որ ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները չեն նպաստում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և հաճախ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում հենց եվրոպական պետությունների համար, հայտարարել է երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը կարող է իրականացվել միայն դիվանագիտական ջանքերի, այլ ոչ թե տասնյակ […] ...
18:30 18.07.2025
Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերքՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում՝ Լոկոմոտիվային դեպոյի ցանկապատի մոտ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական հրացան, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, […] ...
18:22 18.07.2025
«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցըՀայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանը, փարաջանովյան արվեստի երկրպագուներ: Նախարարի տեղակալը շրջել է ցուցասրահում, […] ...
18:14 18.07.2025
Շինհրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն կունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններինՔաղաքաշինության կոմիտեի մշակած «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը» վարչապետի հանձնարարությամբ արդեն հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանություններով։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից: Այն տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով`https://www.arlis.am/hy/acts/208686, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» ենթաբաժնում՝ «Շինարարական արտադրության կազմակերպում» խորագրում […] ...
18:07 18.07.2025
Ալափարս գյուղի բնակչի տնամերձ հողամասում կանեփի 158 բույս կար․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 44-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 158 բույս: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...