15:42 14.06.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, Նյու ՍՊ ընկերության հիմնադիրների, մասնակիցների ու տնօրենի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ վարձակալությամբ տրամադրել են 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որտեղ համայնքի ղեկավարի որոշումներով ապօրինի կառույցներն օրինականցնելուց հետո և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու որպես արտադրական շինություններ օտարել են վերը նծված ընկերությանը։ Դրանից հետո վարձակալության տրամադրված 7.5 հա հողատարածքը, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ճանաչվել է ընկերության սեփականություն՝ դրա մասին անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
Նշված չարաշահումներից հետո նույն համայնքի պաշտոնատար անձինք, կրկին անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 7.5 հա հողատարածքին կից, շինություններով ծանրաբեռնված, 0.8147 հա գյուղանտեսական նշանակության հողամասը, առանց նպատակային նշանակությունը փոխելու և ընկերության կողմից ապօրինի կառուցված շինությունների օրինականացման ընթացքում օրենքով սահմանված գումարները չվճարելով, դրանք օրինականացնելուն օժանդակելու նպատակով, ներկայացնելով որպես շինություններով չծանրաբեռնված հողամաս, ուղղակի վաճառքի միջոցով օտարել են ընկերությանը։ Այնուհետև, համայնքի ղեկավարի որոշմամբ նշված հողի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական հողատեսքից փոխվել է արդյունաբերականի, որի արդյունքում համայնքի բյուջե չի մուտքագրվել 36.539.925 դրամ, իսկ 7.5 հա հողամասը, որպես գյուղական նշանակության հողատարածք ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանը չօտարելով, համայնքի բյուջե չի մուտքագրվել 2.925.000 դրամ։ Նույն հողատարածքն արդեն որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման ու այլ արտադրական նշանակության հողատարածք ընկերությանը չօտարելով՝ համայնքի բյուջե չի մուտքագրվել 339.300.000 դրամ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի և պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...