18:36 15.06.2020
Գյումրիում ընթացիկ նորոգման, այսինքն՝ փոսալցման ծրագրում այս տարի 55 փողոց է ընդգրկված: 120 մլն դրամով քաղաքապետարանը երթևեկելի վիճակի է բերելու կենտրոնական ու երկրորդային փողոցներ: Այս շարքում կան այնպիսիք, որոնք ընդգրկված են հիմնանորոգման ծրագրերում:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու համայնքային զարգացման հիմնադրամի վերանորոգման ծրագրերում մի շարք փողոցներ ու հրապարակներ են ընդգրկված, բայց շինաշխատանքների մեկնարկի ժամկետներն են անորոշ: Դրա համար էլ մինչ հիմնանորոգումները ընթացիկ սպասարկման աշխատանքներով են փողոցները երթևեկելի վիճակի բերվում:
Հատուկ տեխնիկան Հաղթանակի պողոտայի այն հատվածներն է փորում, որտեղ փոսեր էին գոյացել: Քաղաքի ամենաբանուկ փողոցի ամբողջ երկայնքով հիմա փորված փոսեր են, ինչն այսօր դարձել է վարորդների դժգոհության առիթ: Շրջանցում են փոսերը, երբեմն էլ չի ստացվում չհայտնվել փոսերում:
Դժգոհությունը ժամանակավոր է, շահագործման ժամկետ ունեն նաև Հաղթանակի պողոտայում փոսալցման աշխատանքները: Դրանք արվում են մինչև տարեվերջ հիմնանորոգելու պայմանով: Հաղթանակի պողոտան ընդգրկված է համայնքային զարգացման հիմնադրամի հիմնանորոգման ծրագրերում: Քանի դեռ ժամկետներն անորոշ են, փոսալցման աշխատանքները չեն չեղարկել:
«Եթե հիմնանորոգման ժամանակ խճային հիմք նախատեսված չէ, անպայման փոսային նորոգում է կատարվելու: Դրա հետ մեկտեղ վերին շերտ է կատարվելու: Տարբերություն չկա՝ հիմա՞ ենք կատարել, թե՞ հետո: Ավելի լավ է հիմա փոսային նորոգում կատարվի, որ ճանապարհի երթևեկելի մասն էլ բարվոք լինի»,- SHANTNEWS.am-ին ասել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Արթուր Մարդոյանը:
Պարզվում է՝ հիմա էլ հիմնանորոգումից առաջ են փոսալցումներ կատարվելու. շինարարները նման մասնագիտական բացատրություն տվեցին: Հիմնանորոգման ժամանակ գումարները փողոցաշինական ծրագիրն է տրամադրում, փոսալցումը տեղական բյուջեից է կատարվում: Նույնը նաև կայարանամերձ հրապարակի դեպքում է: Վերակառուցման և զարգացման բանկի այս տարվա ծրագրերում է հրապարակի հիմնանորոգումը: Այս տարվա մրցութային փաթեթները 3 մասի են բաժանել: Կայարանամերձ հրապարակը երրորդ մասով է, որի համար դեռ մրցույթ չի կայացել: Մինչ մրցույթն ու շինաշխատանքները փոսալցման աշխատանքներն արդեն ավարտել են:
«Կայարանամերձ հրապարակը ընդգրկված է ՎԶԵԲ ծրագրում, բայց մենք ընթացիկ նորոգել ենք, քանի որ քանդված տեղեր կային: Դրա համար անհրաժեշտություն առաջացավ կատարել փոսային նորոգում մինչև աշխատանքները սկսելը: ՎԶԵԲ ծրագրի առաջին փուլի մրցույթը կայացել է, հաղթել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն: Երկրորդ փուլի մրցույթը նույնպես կայացել է: Ժամկետները չեմ կարող ասել: Առաջին փուլի պայմանագիրը կնքված է, երկրորդ փուլից տեղեկություն չունեմ՝ կնքվա՞ծ է պայմանագիր, թե՞ ոչ»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Գալստյանը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փողոցաշինական մեծ ծրագրում ընդգրկված մյուս փողոցները սպասում են: Մեծ մասի համար մրցույթները կայացել են, կապալառու ընկերությունները հայտնի են, նրանց հետ պայմանագիր կնքվել է, բայց մեկնարկի ժամկետները դեռ հստակ չեն:
Եվս մեկ փողոց էլ, չնայած մասնակի, հիմնանորոգվել է: Խոսքը Խրիմյան Հայրիկ փողոցի մասին է, որի մի հատվածը, որը տանում է դեպի ավտոմաքսատուն, հիմնանորոգվել է, մյուս՝ Հայուհու հրապարակին միացնող մասը փոսային է եղել:
Ընդհանուր առմամբ, այս տարի Գյումրիում 55 փողոցում են ընթացիկ նորոգումներ լինելու: Քաղաքային բյուջեին այդ աշխատանքները կարժենան 120 մլն դրամ: Մեծ մասում ավարտել են: Գյումրիի հիմնանորոգված և հիմնանորոգման սպասող փողոցների կողքին 20 հազար քառակուսի մետր մակերեսով ճանապարհ դեռ փոսային նորոգումներով է շահագործվում:
09:42 19.07.2025
Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեցԴատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...
09:15 19.07.2025
Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետներըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...
08:51 19.07.2025
Մենք այնտեղ հրաշք ենք գործել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խաղաղության համաձայնագիրը – խմբ.) արդեն մոտ է նպատակին», – ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։ ...
08:30 19.07.2025
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհըՀուլիսի 18-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ […] ...
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...