21:00 21.06.2020
Ազատ վաճառքի է հանվել ռոբոտ Spot-ը: Վերջինիս անվանում են նաև շուն-ռոբոտ: Այս մասին հայտնում է ռոբոտի արտադրող «Boston Dynamics» ամերիկյան ընկերությունը:
Ռոբոտի արժեքը 74,5 հազար դոլար է: Ըստ արտադրողի՝ ռոբոտը ստեղծվել է այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են հետևյալով՝ ինչպես կարող են շարժվող ռոբոտները տարբեր առաջադրանքներ կատարել՝ սկսած արտադրական վերահսկողությունից մինչև զվարճանքի ոլորտ:
12:49 13.08.2025
Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համարՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը կայցելի Բեռլին, որտեղ նա, հավանաբար, կմասնակցի եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց գագաթնաժողովին, հաղորդում է գերմանական Bild թերթը։ «Զելենսկին այսօր անձամբ կժամանի Բեռլին՝ Մերցի հետ միասին Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար։ Զելենսկին մայրաքաղաքում կլինի կեսօրին։ Մերցը հատուկ ընդհատել է իր ամառային […] ...
12:40 13.08.2025
Երևանի պարեկները օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել. 32-ամյա տղամարդը ձերբակալվել էՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները օգոստոսի 11-ին Դավիթաշենի գերեզմանատան մոտ ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել 32-ամյա մի օտարերկրացու: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3.5 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Պարզվել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Օտարերկրացին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:29 13.08.2025
Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչՑինցինատի մասթերսի 1/16 եզրափակչում Կարեն Խաչանովը վստահ հաղթանակի հասավ Ջենսոն Բրուքսբիի նկատմամբ: Գրանցվեց 6:3, 6:3 հաշիվը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը ռևանշի հասավ 2022-ին ամերիկացուց կրած ջախջախիչ պարտության դիմաց: Բրուքսբիի դեմ միակ խաղում Կարենը պարտվել էր 0:6, 3:6 հաշվով: Խաչանովը նախորդ 19 խաղից հաղթել է 16-ը: Նրա հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ: ...
12:20 13.08.2025
ԱՄՆ Ազգային գվարդիան ժամանել է ՎաշինգտոնԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողները, որոնց նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր լրացուցիչ տեղակայել Վաշինգտոնում, ժամանել են ծառայելու ԱՄՆ մայրաքաղաքում, ասվում է ԱՄՆ բանակի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Վաշինգտոն է ուղարկել Ազգային գվարդիայի մոտ 800 զինծառայող՝ քաղաքում հանցագործության դեմ պայքարելու համար։ «Կոլումբիայի շրջանի Ազգային գվարդիան ներկայացել է ծառայության։ ԱՄՆ բանակը գործի է դրել […] ...
12:11 13.08.2025
Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցումՍեյսմոլոգները գրանցել են ավելի քան 1200 հետցնցում Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո, հաղորդում է Աղետների կառավարման վարչությունը: Մեկ մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել կիրակի օրը Սինդիրգի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Ցնցումները զգացվել են մի քանի հարևան նահանգներում, այդ թվում՝ […] ...