Զբոսավարներն աղբից մաքրում են Հայաստանի տեսարժան վայրերը. հերթական կանգառը Մարմաշենի վանական համալիրում էր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

Զբոսավարներն աղբից մաքրում են Հայաստանի տեսարժան վայրերը. հերթական կանգառը Մարմաշենի վանական համալիրում էր

19:15 27.06.2020

Զբոսաշրջության կոմիտեի, մարզպետարանների ու Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի   նախաձեռնությամբ մեկնարկել է «Մի բան անենք» տեղեկատվական  արշավը, որի շրջանակներում մարզերից ընտրված մոտ 200 զբոսավարներ շրջում են հանրապետության ամենապահանջված 50 տեսարժան վայրերով ու զբոսաշրջային երթուղիներով:

Նպատակը հուշարձանների շրջակա տարածքները կուտակված աղբից մաքրելով անվտանգ ու մաքուր միջավայր ստեղծելն է այցելուների ու զբոսաշրջիկների համար:

Արշավականների հերթական կանգառը Շիրակի մարզն էր, զբոսավարները մաքրել են Մարմաշեն վանական համալիրի մերձակա տարածքներն ու եկեղեցի տանող ճանապարհը:

Արշավի մասնակիցները պատմական հուշարձանի տարածքը լուսադեմից արդեն սկսել էին մաքրել: Մարմաշենի  վանական համալիր տանող հողապատ, քանդված ու անանցանելի ճանապարհի երկայնքով շարել էին պոլիէթիլենային մեծ պարկեր, որոնցում կեսօրին արդեն աղբի մեծ քանակություն կար կուտակված:

«Վանական համալիր տանող ճանապարհը շատ վատ վիճակում է գտնվում, էստեղ ասֆալտ գրեթե արդեն չկա։ Երբ թեքվում ես ձոր, մեծ աղբավայր է, տպավորություն է, որ այս գյուղի կամ հարակից գյուղերի աղբը բերել, այստեղ են լցրել»,- ասում է ակցիայի մասնակից, զբոսավար Ռուբեն Հովսեփյանը։

«Արդեն հավաքել ենք մի տարածքից 115 պարկ աղբ, որը տեղափոխվելու է Գյումրիի աղբավայր։ Մեզ բացատրեցին, որ այստեղ քեֆատեղիներ կան, ասում էին, որ մի 10 տարվա ընթացքում հավաքված աղբ է սա»,- ասում է զբոսավար Աննա Թումասյանը։

Զբոսավարները հանրապետության տարբեր մարզերից ու Երևանից են, զբոսաշրջային գրեթե բոլոր տարածքներում էլ  խնդիրը նույնն է՝ բնության նկատմամբ սրտացավ վերաբերմունք չկա, խնջույքներից հետո բացօթյա տաղավարների մերձակայքը գրեթե միշտ վերածվում է աղբանոցի:

«Կապ չունի՝ դու Շիրակի՞ց ես, Սյունիքի՞ց, թե՞ Արցախից, սա Հայաստանն է ու սա բոլորինս է: Բոլորս  պետք է գիտակցենք ու այդ գիտակցումով ապրենք»,- ասում է գյումրեցի զբոսավար Տիգրան Զոհրաբյանը։

Արշավի մասնակիցների կարծիքով՝ այս ամենի պատճառը եկեղեցական համալիրների տարածքում տաղավարներ տեղադրելու և խնջույք կազմակերպելու թույլտվությունն է։ Նման վայրերում պետք է ուժեղացված վերահսկողություն սահմանել, պետք է լինեն փակվող աղբամաններ։

Հանգստի եկեղ հովեկներից որոշակի վճար են գանձում տարածքի սեփականատերերը, որոնք էլ պարտավոր են   մաքուր ու խնամված պահել շրջակայքը:

Պրոֆեսիոնալ զբոսավարները օգտվում են ստեղծված իրավիճակից ու մինչ տուրիստական հոսքի վերսկսումը  կազմակերպել են շաբաթօրյակներ: Համավարակի պատճառով իրենք էլ են տուժել՝ օտարերկրյա զբոսաշրջիկները նախնական հայտերն են չեղարկել։

Պահլավունիների կառուցած Մարմաշենի վանական համալիրը մասնագիտությամբ հնագետ զբոսավարները համարում են ժամանակի գլուխգործոցներից ու Անիի մայր տաճարին բնորոշ ճարտարապետական  կառույց, բայց անխնամ վիճակի պատճառով վանական համալիրի հետագա պահպանությունը վտանգված է:

«Եկեղեցու գմբեթին նկատելի են բույսեր ու մոլախոտեր։ Էդ թփերն ու խոտերը իրենց արմատներում  կուտակում են ջուր ու խոնավություն, որոնք դանդաղ քայքայում են տանիքն ու քարերը, պետք է տարեկան գոնե երկու անգամ բուսականությունից քարերից մաքրվեն: Եկեղեցու պատերը նաև խոնավ են, դրան նպաստում են գրունտային ջրերն ու մոտակայքում կառուցված ջրամբարը»,- ասում է հնագետ-զբոսավար Արա Պետրոսյանը:

Քարապատ տանիքը խոնավության հետևանքով առատ տարածվող մոլախոտերն են վնասում: Այստեղ  քարաթափումները դարձել են հաճախակի։

Վանական համալիրի պահպանությանն ուղղված միջոցառումները ուշանում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

22:49 20.08.2025

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

22:43 20.08.2025

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

Օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

22:37 20.08.2025

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...

BACK_TO_TOP