Ո՞վ է իրականում եղել Կապանի ԲԿ պացիենտը․ ԲԿ արձագանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Ո՞վ է իրականում եղել Կապանի ԲԿ պացիենտը․ ԲԿ արձագանքը

17:05 29.06.2020

Կապանի բժշկական կենտրոնից հերքում են տարածված լուրերն այն մասին, թե Կապանի ԲԿ Covid-19 բաժանմունքը գտնվում է անմխիթար պայմաններում։ Հաստատությունը նաև մանրամասներ է հրապարակել այդ տեղեկությունը տարածող անձի մասին:

«Երեկ համացանցում տեսանյութ էր տարածել մի անձ, որ իբր Կապանի ԲԿ Covid-19 բաժանմունքը գտնվում է անմխիթար պայմաններում՝ հին սանհանգույց, մաշված գույք, անտերություն և այլն։
Նշենք, որ վերը նշված անձը ահազանգել էր շտապ բժշկական օգնության ծառայություն։ Կապանի ԲԿ շտապ բժշկական օգնության ծառայության անձնակազմը իրենց մեքենային դիմավորել է Վաչագան թաղամասում, և պացիենտը տեղափոխվել է Կապանի ԲԿ։

Պարզվել է, որ հիվանդը ժամանել է մայրաքաղաքից, ունի ջերմություն և հազ։ Որպես առաջին բուժօգնություն կատարվել է ջերմիջեցնող ներարկում, հիվանդին խորհուրդ է տրվել կապ հաստատել իր ընտանեկան բժշկի հետ Covid-19 ախտորոշելու թեստավորման ուղեգրելու նպատակով։ Պացիենտը կտրականապես հրաժարվել է կապ հաստատել իր տեղամասային բժշկի հետ և պնդել է, որ ինքն ուզում է հոսպիտալացվել և թեստավորվել։

Որպես անհայտ ծագման ջերմություն ունեցող և Covid-19 կասկածելի հիվանդ՝ վերջինիս տեղավորել են Covid-19 բաժանմունքի առանձնացված սենյակում, որտեղ կատարվել է նմուշառություն։ Հիվանդին բացատրվել է, որ նմուշառումն ուղեգրելու համար պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի առկայությունը, սակայն պացիենտը և վերը նշված անձնավորությունը հրաժարվել են անձը հաստատող որևէ փաստաթուղթ ներկայացնելուց՝ պատճառաբանելով, որ բոլոր անձը հաստատող փաստաթղթերը գտնվում են Երևանի տանը, այն դեպքում, երբ համաձայն պարետի որոշման, արտակարգ դրության պայմաններում առանց անձը հաստատող փաստաթղթի տնից դուրս գալն արգելվում է։

Հավելենք, որ իրենց ներկայացրած անուն, ազգանուն, հայրանունով անձ էլեկտրոնային ոչ մի հարթակում (ՀՀ ընտրողների ռեգիստր, «Արմեդ» համակարգ) գրանցված չի։

Բուժանձնակազմի կողմից հիվանդը ստացել է պատշաճ և հարգալից վերաբերմունք։ Սակայն հիվանդը իրեն հատկացված սենյակից դուրս է եկել, բարձրացել մասնաշենքում գտնվող III և IV հարկերը, որոնք վերանորոգված չեն, և որտեղ գտնվում է տվյալ բաժանմունքի հին և մաշված գույքը։ Նկարահանել է և տեղադրել համացանցում՝ ստեղծելով թյուր կարծիք Կապանի ԲԿ Covid-19 բաժանմունքում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Տեղեկացնում ենք, որ 2007թ․ օպտիմալացման ծրագրով կոնսերվացված Կապանի ԲԿ հին վիրաբուժական մասնաշենքի 1 և 2 հարկերը, համավարակով պայմանավորված, շտապ վերանորոգվել են, տեղադրվել են նոր մահճակալներ, բաժանմունքը վերազինվել է նոր սարքավորումներով: Այստեղ բուժվել և շարունակում են բուժում ստանալ բազմաթիվ հիվանդներ Սյունիքի մարզի տարբեր համայնքներից, որոնց մոտ ախտորոշվել է նոր կորոնավիրուսային հիվանդություն։

Հարգելի՛ քաղաքացիներ,
Կապանի ԲԿ-ն խստորեն դատապարտում է տեղի ունեցած միջադեպը՝ բուժաշխատողների նկատմամբ ցանկացած վիրավորանք, ոտնձգություն և անհարգալից վերաբերմունք:

Մենք զսպվածության ու հանդուրժողականության կոչ ենք անում բոլորին։ Միաժամանակ, բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ և լիարժեք։
Ն
կարներում մեր Covid-19 բաժանմունքն է. բուժանձնակազմն այստեղ շարունակում է պայքարը։ Նպատակը մեկն է՝ փրկել կյանքեր»,- ասված է Կապանի ԲԿ հայտարարության մեջ։

https://www.facebook.com/kapanmed/posts/749041729197456

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ

18:39 27.06.2025

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) նախագահ Վերն Բյուքենանին եւ փոխնախագահ Դինա Տիտուսին: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի կարեւոր դերակատարման համար Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության զարգացման […] ...

Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել

18:30 27.06.2025

Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել

«Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյի հետ աշխատանքն ավարտելու մասին: Անգլիական ակումբը և 48-ամյա մասնագետը խզել են պայմանագիրը: Նիստելրոյը ակումբը մարզում էր 2024 թվականի նոյեմբերից: Մինչև այդ, նա «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի օգնականն էր, այնուհետև գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Ավարտված մրցաշրջանում «Լեսթերը» դուրս է մնացել Պրեմյեր լիգայից: Թիմը 38 խաղում վաստակել է 25 […] ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտե

18:24 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտե

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել ՀՀ քննչական կոմիտեի շենք։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ նա որոշ ժամանակ քայլել է ոտքով Էջմիածնից, ապա նստել է մեքենա և ուղևորվել Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ […] ...

Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր են

18:16 27.06.2025

Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր են

Սիսիանում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը բացվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ

18:08 27.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ

Թուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ ...

SHANTNEWS

18:00 27.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP