17:50 29.06.2020
Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներում բնակվող և կորոնավիրուսով վարակված տարեցներից հիվանդանոցային բուժում է ստանում միայն մեկ հոգի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
«Նորքի տուն-ինտերնատից միայն մեկ հոգի է դեռ հիվանդանոցային բուժում ստանում, մյուսներն արդեն վերադարձել են հաստատություն: Իրեն լավ է զգում, պարզապես մենք ծայրահեղ ուշադիր ենք, որպեսզի նրանք լրիվ ապաքինված լինեն վերադառնալիս, որովհետև դա նաև մյուսների առողջության խնդիրն է: Տուն-ինտերնատում վարակի նոր բռնկումներ չկան»,- նշել է Մարտիրոսյանը:
Նախարարի մամուլի խոսնակը նշել է, որ վերջին տվյալներով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված 129 տարեց քաղաքացի կա, սակայն նրանցից որևէ մեկը հիվանդանոցային բուժման կարիք չունի:
«Խնամյալներից վերջին տվյալներով թեստի դրական արդյունքով ունենք 129 հոգի, որոնցից մի մասը, որոնք ասիմպտոմ են, մնացել են հաստատությունում, մի քանի հոգու, որոնց ջերմությունը մի փոքր բարձրացել է, լրիվ ապահով լինելու համար տեղափոխել ենք Աղավնաձորի մեր հաստատություն, որը Նորքի տուն-ինտերնատի մասնաճյուղն է ու կառավարության որոշման համաձայն՝ այնտեղ բնակվում են կորոնավիրուսով վարակված, բայց հիվանդանոցային խնամքի կարիք չունեցող տարեց քաղաքացիները: Երևանի թիվ 1 տուն-ինտերնատից հոսպիտալացված քաղաքացիներ չունենք»,- ասել է Սոնա Մարտիրոսյանը:
18:39 27.06.2025
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետԱշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) նախագահ Վերն Բյուքենանին եւ փոխնախագահ Դինա Տիտուսին: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի կարեւոր դերակատարման համար Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության զարգացման […] ...
18:30 27.06.2025
Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել«Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյի հետ աշխատանքն ավարտելու մասին: Անգլիական ակումբը և 48-ամյա մասնագետը խզել են պայմանագիրը: Նիստելրոյը ակումբը մարզում էր 2024 թվականի նոյեմբերից: Մինչև այդ, նա «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի օգնականն էր, այնուհետև գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Ավարտված մրցաշրջանում «Լեսթերը» դուրս է մնացել Պրեմյեր լիգայից: Թիմը 38 խաղում վաստակել է 25 […] ...
18:24 27.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտեՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել ՀՀ քննչական կոմիտեի շենք։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ նա որոշ ժամանակ քայլել է ոտքով Էջմիածնից, ապա նստել է մեքենա և ուղևորվել Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ […] ...
18:16 27.06.2025
Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր ենՍիսիանում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը բացվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, […] ...
18:08 27.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետԹուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ ...