ՀՖՖ ներկայիս ղեկավարները հատուկ «ջերմ» վերաբերմունք ունեն մեր ակումբի և Գյումրիի նկատմամբ. «Շիրակ» ՖԱ-ի հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

ՀՖՖ ներկայիս ղեկավարները հատուկ «ջերմ» վերաբերմունք ունեն մեր ակումբի և Գյումրիի նկատմամբ. «Շիրակ» ՖԱ-ի հայտարարությունը

19:07 08.07.2020

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով ՀՖՖ-ի գործունեությանն ու մի քանի կարևոր դրվագներ առանձնացնելով:

«Մի քանի նկատառում ՀՖՖ գործունեության/անգործության վերաբերյալ․

1. ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ ղեկավարության երկու տարիների ընթացքում չի այցելել Գյումրու ֆուտբոլի ակադեմիա, որտեղ մարզվում են Հայաստանի լավագույն ակադեմիաներից մեկի սաները:

1. ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, որը պատասխանատու է մանկապատանեկան նոր ծրագրի ադապտացմանը Հայաստանում, երբեք չի համեցել Գյումրի քաղաք՝ հետևելու, թե «Շիրակի» մարզիչները և սաները ինչպես են իրագործում իրենց մանկապատանեկան զարգացման ծրագիրը: Այս ընթացքում միայն մեկ անգամ Գյումրու ֆուտբոլի ակադեմիա է այցելել Խինես Մելենդեսի փեսա Ռուբեն Լեսկանոն: Ու այս ամենն այն դեպքում, երբ «Շիրակը» միակն էր Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբներից, որ մեծ սիրով ընդունեց իրենց կողմից ներկայացված ծրագիրը և սկսեց աշխատել իրենց կողմից ներկայացված մոդելով:

2. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երբեք չի այցելել Գյումրի և ներկա չի գտնվել Հայաստանի Բարձրագույն խմբում ամենաշատ հայ ֆուտբոլիստներով (այլ խոսքով ասած՝ Հայաստանի ազգային հավաքականի հնարավոր թեկնածուներով) հանդես եկող «Շիրակի» տնային հանդիպումներին:

3. Հայաստանի մանկապատանեկան առաջնությունների 2019-20 թթ մրցաշրջանում տարբեր տարիքային խմբերի միջին արդյունքներով լավագույնն են հենց «Շիրակ» ՖԱ-ի մանկապատանեկան թիմերը, սակայն «Շիրակի» մանկապատանեկան մարզիչները ընդգրկված չեն և ոչ մի Հայաստանի մանկապատանեկան հավաքականներում, նույնիսկ՝ որպես երրորդ մարզիչ:

4. Գյումրու քաղաքային մարզադաշտը Հայաստանի գրեթե միակ մարզադաշտն է, որի հիմնովին վերանորոգումները իրականացվել են ակումբի և ակումբի նախագահի միջոցներով, և ՀՖՖ-ն չի ցուցաբերել և ոչ մի աջակցություն. մի մարզադաշտի, որը կարող է ծառայել որպես Հայաստանի հավաքականների պահեստային և հիմնական մարզադաշտ:

5. 2019 թվականին Գյումրու քաղաքային մարզադաշտում 16 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդիպում անցկացրեց Գյումրու քաղաքային մարզադաշտում, որին ներկա էին գրեթե երեք հազար երկրպագու: Իսկ թիմը տոնելով ենթախմբում առաջին հաղթանակը՝ այդ օրը իսկական տոն պարգևեց Գյումրի քաղաքին: Սակայն հաջորդ իսկ տնային հանդիպումը երիտասարդական հավաքականը անցկացրեց Երևանում, որին ներկա էին մոտ 150-200 երկրպագու: Իսկ 2020 թվականի համար բանավոր խոսքում «Շիրակին» հայտնել են, որ ոչ մի հանդիպում չի նախատեսվում անցկացնել Գյումրիում: Ի դեպ նշենք, որ այդ հանդիպումները Գյումրիում անցկացնելիս ակումբը չի ունենում և ոչ մի ֆինանսական օգուտ:

6. «Շիրակը», ունենալով Հայաստանի լավագույն ակադեմիաներից մեկը և անընդհատ հանդես գալով բավականին թվով հայ ֆուտբոլիստներով, այսօրվա դրությամբ «Շիրակից» Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվում նիգերիացի ֆուտբոլիստ:

7. ՀՖՖ գործկոմում ընդգրկված չէ Գյումրի քաղաքից որևէ ներկայացուցիչ:

8. ՀՖՖ ներքին գործունեությանը (օրինակ՝ կոմիտեներում) «Շիրակ» ՖԱ-ից ոչ մի աշխատակից ընդգրկված չէ»:

Գյումրիի թիմն ընդգծում է, որ «այս ամենը հիմնավոր կասկած է առաջացնում, որ ՀՖՖ ներկայիս ղեկավարները հատուկ «ջերմ» վերաբերմունք ունեն «Շիրակ» ֆուտբոլային ակումբի և ընդհանուր առմամբ՝ Գյումրի քաղաքի նկատմամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվի

12:20 22.08.2025

Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվի

Տ-2-50, /Հ-10/ (Վանաշեն)-Այգավան-Եղեգնավան-/Հ-11/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ2+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 25-ից ժամանակավորապես կփակվի նշված ճանապարհի՝ Վանաշենով անցնող մոտ 1կմ հատվածի երթևեկությունը։ ...

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

12:13 22.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Վրաստանի տարածքում՝ «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ը, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»: «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների […] ...

Քաղաքացին Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել

12:07 22.08.2025

Քաղաքացին Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած Սիսիանի համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, «Իժ-16» տիպի մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 95 փամփուշտ […] ...

SHANTNEWS

12:00 22.08.2025

SHANTNEWS

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ

11:53 22.08.2025

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել են երկրորդ թունելի փորման աշխատանքները, որն ունենալու է մոտ 530մ երկարություն։ Կապալառու կազմակերպությունն այստեղ արդեն հորատել է մոտ 40մ։ Նշենք, որ շինհրապարակում ընդլայնվել են աշխատանքային տեղամասերը։ Երեք տեղամասերում կազմակերպվել է կամուրջների և […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ

11:20 22.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը:   ...

BACK_TO_TOP