21:49 08.07.2020
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կմասնակցեն Իտալիայի առաջնության 31-րդ տուրի «Պարմայի» դեմ հանդիպմանը։ «Ռոմայի» հայտացուցակից բացակայում է Ջաստին Կլյուվերտը։ Վնասվածքներ ունեն Քրիս Սմոլինգը ու Սանտոնը։ Հայտավորված են՝
Դարպասապահներ․ Լոպես, Ֆուզատո, Միրանտե
Պաշտպաններ․ Ձապակոստա, Կոլարով, Չետին, Ֆասիո, Մանչինի, Սպինացոլա, Իբանյես, Պերես
Կիսապաշտպաններ․ Քրիստանտե, Պելեգրինի, Պերոտի, Ուիլյար, Վերետու, Ձանիոլո, Պաստորե, Դիավարա, Մխիթարյան
Հարձակվողներ․ Ջեկո, Ունդեր, Կալինիչ, Պերես
Ովքեր կլինեն մեկնարկային կազմում դեռ պարզ չէ:
13:42 21.05.2025
Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները. Արարատ ՄիրզոյանՀայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Россия 24-ի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարին հիշեցրեց ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրա արած այն հայտարարությունը, որ անվտանգության՝ գոյություն ունեցող ճարտարապետությունն արդյունավետ չէ և հարցրեց՝ արդյոք […] ...
13:37 21.05.2025
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ: Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24 […] ...
13:31 21.05.2025
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը. ԼավրովՌուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կարևորում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև խորը կապերը։ Լավրովի խոսքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների […] ...
13:27 21.05.2025
Ակունք և Կարմրաշեն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ակունք, իսկ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում Կարմրաշեն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
13:20 21.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում մայիսի 21-26-ըԵրևանում մայիսի 21-ի ցերեկը, 22-ին և 25- 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 21-ի ցերեկը, 23-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ […] ...
13:11 21.05.2025
Խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվեց Երևանի Մազմանյան փողոցումՀամայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին՝ ժամը 21.30-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել հետախուզվող 31-ամյա տղամարդը: Վերջինս հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք։ ...