Կա մի բան, որին երբեք չես կարող ընտելանալ, դա սովն է. Լուիշ Նանին պատմել է իր ծանր մանկության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

Կա մի բան, որին երբեք չես կարող ընտելանալ, դա սովն է. Լուիշ Նանին պատմել է իր ծանր մանկության մասին

12:15 11.07.2020

«Օռլանդո Սիթիի» կիսապաշտպան Լուիշ Նանին, ով ժամանակին խաղացել է  «Մանչեսթեր Յունայթեդում»,  պատմել է իր  ծանր մանկության մասին։

«Ապրում էի մորս ու ութ եղբայրներիս և քույրերիս հետ՝ մեկ սենյականոց տանը։ Հատակի վրա անցքեր կային, տանը վազվզում էին առնետները ու մողեսները։ Ոչինչ չունեինք ուտելու։ Մենք սովի էինք մատնված։ Կա մի բան, որին երբեք չես կարող ընտելանալ, դա սովն է, այն դժվար է բացատրել։ Դու կարող ես տեսնել քաղցած մարդկանց, բայց փորձիր այդ ամենի միջով անցնել։ Փորձիր զգալ, թե ինչ է դա։ Փորձիր զգալ՝ ինչ է կատարվում հետդ, երբ բերանդ չոր է, փորդ անընդհատ ձայներ է հանում, իսկ ցավը ամբողջ մարմնումդ է ու այնքան ուժեղ: Սովի միակ առավելությունն այն է, որ այն ստիպում է լուծումներ փնտրել։ Մի անգամ եղբորս՝ Պաուլո Ռոբերտոյի մոտ, միտք ծնվեց։ Ես  մոտ 10 տարեկան էի։ Նա 5 տարով մեծ է ինձանից ու հորս տեղն էր զբաղեցնում։ Նա ինձ ամեն ինչ սովորեցնում էր։ Այդ ժամանակ եղբայրս ասաց. «Ինչո՞ւ չգնանք Լիսաբոնի հարուստների թաղամաս ու ուտելիք խնդրենք նրանցից»։ Նա իրավացի էր։ Մարդիկ մեզ հաց տվեցին, ապուր ու բլիթներ։ Ոմանք հրավիրեցին իրենց տուն, ուրիշները փող տվեցին։ Մենք նույնիսկ հասցրինք ընկերանալ։ Կարծում եմ, որ մարդկանց դուր եկավ, որ մենք որոշեցինք չգողանալ նրանցից։ Մենք անկեղծ էինք:  Ես ֆուտբոլ էի սիրում ու մի  օր  հասկացա, որ Աստված ինձ համար ընտրել է ֆուտբոլիստի ճանապարհը, որ օգնեմ ընտանիքիս», – Նանիի խոսքերն է փոխանցում The Players’ Tribune-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

12:13 22.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Վրաստանի տարածքում՝ «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ը, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»: «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների […] ...

Քաղաքացին Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել

12:07 22.08.2025

Քաղաքացին Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած Սիսիանի համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, «Իժ-16» տիպի մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 95 փամփուշտ […] ...

SHANTNEWS

12:00 22.08.2025

SHANTNEWS

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ

11:53 22.08.2025

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել են երկրորդ թունելի փորման աշխատանքները, որն ունենալու է մոտ 530մ երկարություն։ Կապալառու կազմակերպությունն այստեղ արդեն հորատել է մոտ 40մ։ Նշենք, որ շինհրապարակում ընդլայնվել են աշխատանքային տեղամասերը։ Երեք տեղամասերում կազմակերպվել է կամուրջների և […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ

11:20 22.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը:   ...

Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին

11:00 22.08.2025

Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկրի անկայունացմանն ուղղված սպառնալիքի։ «Ես ռազմական շտաբում, կենտրոնական հրապարակներում և ինտեգրված պաշտպանության 15,751 ժողովրդական բազաների շտաբներում կոչ եմ անում Բոլիվարյան ազգային աշխարհազորի զորահավաքին օգոստոսի 23-ին և 24-ին», – ասել է Մադուրոն աշխարհազորայիններին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión […] ...

BACK_TO_TOP