16:00 18.07.2020
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է միլանյան թիմի կազմում իր հոբելյանական՝ 100-րդ հանդիպումն անցկացնելու մասին:
«Շնորհակալ եմ թիմակիցներիս, քանի որ առանց նրանց սա անհնար կլիներ: Բարեբախտաբար, ես մրցակցությունից դուրս եմ: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ «Միլանի» կազմում և ուրախություն պարգևել այս թիմի երկրպագուներին: Հուսով եմ՝ այստեղ դեռ շատ խաղեր կանցկացնեմ»,- 38-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
«Միլանի» կազմում անցկացրած բոլոր խաղերում Իբրահիմովիչը դարձել է 62 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ: Թիմի կազմում Զլատանը դարձել է Իտալիայի չեմպիոն ու Սուպերգավաթակիր 2011 թվականին:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» կազմում 13 հանդիպման է մասնակցել, դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ Իբրահիմովիչը, որը «Միլան» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտարարել էր, որ երջանիկ է զգում իրեն թիմում և մտածում է «Միլանի» հետ նոր պայմանագիր կնքելու մասին:
I00Bra! ? @Ibra_official ?⚫?#SempreMilan pic.twitter.com/hl0GvWWp36
— AC Milan (@acmilan) July 17, 2020
11:20 22.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը: ...
11:00 22.08.2025
Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկրի անկայունացմանն ուղղված սպառնալիքի։ «Ես ռազմական շտաբում, կենտրոնական հրապարակներում և ինտեգրված պաշտպանության 15,751 ժողովրդական բազաների շտաբներում կոչ եմ անում Բոլիվարյան ազգային աշխարհազորի զորահավաքին օգոստոսի 23-ին և 24-ին», – ասել է Մադուրոն աշխարհազորայիններին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión […] ...
10:55 22.08.2025
21 թուփ կանեփ, մեկ ու կես կիլոգրամ մարիխուանա. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փարաքարի Մանթաշյան փողոցում փաստացի բնակվող մի տղամարդ աճեցնում է կանեփ և պահում մարիխուանա: Օգոստոսի 14-ին տեղեկությունը ստուգվեց: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։ Բակում հայտնաբերվեց կանեփի 21 թուփ և մարիխուանայի նմանվող մեկուկես կիլոգրամ զանգված։ Տանտերը հայտնեց, որ այդ ամենն […] ...
10:40 22.08.2025
ԱՄՆ-ը կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ երկու շաբաթվա ընթացքում․ ԹրամփՄիացյալ Նահանգները կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ մոտ երկու շաբաթվա ընթացքում, եթե որոշի, որ խաղաղ կարգավորման հասնել հնարավոր չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նրան հարցրել են, թե արդյոք Ուկրաինայում խաղաղություն կլինի. «Ես ձեզ կտեղեկացնեմ։ Ես կասեի, որ երկու շաբաթվա ընթացքում մենք այս կամ […] ...
10:35 22.08.2025
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանըՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ-ից։ «Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի […] ...
10:30 22.08.2025
Անձինք նյութապես շահագրգռել են ՀՀ տարբեր մարզերի բնակիչներին՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակովՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռել […] ...