17:58 10.08.2020
Բելառուսում երեկ տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդել են քաղաքացիների զանգվածային ցույցերը։ Երկրում մինչև այս պահը խափանված է ինտերնետ կապը։ Դիտորդական առաքելությամբ Բելառուսի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը «Հորիզոնին» մանրամասներ է փոխանցել Բելառուսում տիրող իրավիճակի և անցկացված ընտրությունների վերաբերյալ։
«Երեկ՝ ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում, ընդդիմադիր ուժերի կողմից նկատվում էր ակտիվություն, նկատվում էր նաև ոստիկանական ուժերի կուտակում։ Այս պահին քաղաքում սովորական, աշխատանքային օր է, սովորական եռուզեռ է, ինչը իրականում, դիտվում էր առավոտվա ժամերից»,- ասաց Ալեքսեյ Սանդիկովը։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան արդեն բախումներ տեղի ունեցան ցուցարարների ու ոստիկանական ուժերի միջև և տասնյակ քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Ալեքսեյ Սանդիկովը նշեց, որ երեկվանից մինչև այս պահը կա նաև ինտերնետի հասանելիության խնդիր։
«Երեկ՝ օրվա 2-րդ կեսից կապի խափանումներ են եղել, բջջային ինտերնետն ընդհանրապես հասանելի չէ։ Տեղացի մեր գործընկերներից ճշտեցինք և նրանք նշում էին, թե ինչ-որ կիբեր հարձակումների խնդիր է առաջացել և չգիտեմ ի պաշտպանություն դրա թե ոչ, բայց անորոշ ժամանակով և մինչև այս պահը ինտերնետ կապը խափանված է»,- նշեց Սանդիկովը։
Բելառուսի նախագահական ընտրությունների ընթացքին հետևելու համար ՀՀ ԱԺ պատգամավորները եղել են ավելի քան տասը ընտրատեղամասերում։ Ալեքսեյ Սանդիկովը մեր հետ զրույցում նշեց, որ ընտրական գործընթացն, ընդհանուր առմամբ, համապատասխանել է Բելառուսի օրենսդրությանը, սակայն որոշ գործընթացներ իրենց համար խորթ են եղել․ որոշ տեղամասերում քվեատուփերը եղել են փայտե՝ ոչ թափանցիկ, որոշներում էլ՝ օրգանական ապակուց, պարունակությունն էլ՝ բոլորի համար տեսանելի։
«Աչքի զարնող կարևոր հանգամանքն այն էր, որ, օրինակ, մեր մոտ ԿԸՀ-ը բոլորին տրամադրում է միասնական քվեախցիկներ, միասնական քվեատութեր՝ կիսաթափանցիկ պլաստիկից, մենք իրականացնում ենք ուղիղ հեռարձակում և այլն։ Բնականաբար այստեղ նման բաներ օրենսդրությամբ սահմանված չեն, նման չափանիշներ չկան և, ճիշտ չէ ասել, որ սա խախտում է, սա ընդամենը մեր կողմից արձանագրում է, որը կրում է բարեկամական, գործընկերային բնույթ»,- ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Սանդիկովը։
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ինտերնետի բացակայությամբ պայմանավորված, ռադիոյով է փորձել ծանոթանալ ընտրության արդյունքներին և իր տվյալներով Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների շուրջ 80 տոկոսը, իսկ ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան՝ շուրջ 10-ը տոկոսը։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
12:29 27.06.2025
Մայր Աթոռում իրավիճակը լարված է13:30 27.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 26-27-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 5 […] ...
13:22 27.06.2025
Բրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները ԱԱԱ-ի բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆում ենԲրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ: «Պալմեյրասը», «Բոտաֆոգոն», «Ֆլամենգոն» և «Ֆլումինենսեն» պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչում: Ընդ որում, թիմերից մեկը հաստատ կհայտնվի քառորդ եզրափակիչում, քանի որ 1/8 եզրափակչում «Պալմեյրասն» ու «Բոտաֆոգոն» մրցելու են միմյանց դեմ: «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Միլանի «Ինտերի» հետ, իսկ «Ֆլամենգոն»՝ Մյունխենի «Բավարիայի»: Արգենտինան ներկայացնող […] ...
13:10 27.06.2025
Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել են երրորդ երկրներում համատեղ նավթային նախագծեր իրականացնելու պատրաստակամության մասինՌուսաստանը և Թուրքիան համաձայնել են խրախուսել նավթային ոլորտում համատեղ նախագծերը, այդ թվում՝ երրորդ երկրներում, համաձայն հունիսի 27-ին Մոսկվայում կայացած ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի արձանագրության: Կողմերը նաև նշել են Թուրքիա ռուսական նավթի մատակարարումների կայունությունը: «Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խրախուսել նավթային ոլորտում գործող իրենց ընկերությունների նախագծերն ու համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ երրորդ երկրներում համատեղ նախագծերը, և նշեցին համագործակցության պայմանների […] ...
13:00 27.06.2025
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույցՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հունիսի 26-ի 1008-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն N 2) հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին: Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն […] ...
12:53 27.06.2025
Թիկնիզյանին մեծապես հարգում եմ այդ քայլի համար․ Ռադիմով«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիսլավ Ռադիմովը Матч ТВ-ի եթերում ասել է, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում փորձելու է խաղով ապացուցել «Լոկոմոտիվի» ղեկավարության սխալը: 26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը կնքվել է 3 տարով: «Սա լուրջ մարտահրավեր է Թիկնիզյանի համար, և ես նրան մեծապես հարգում եմ այս քայլի համար: Նա մեկնում է առաջին հերթին «Լոկոմոտիվին» և նրա ղեկավարությանը իր […] ...
12:45 27.06.2025
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և այլք: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու […] ...