Ամերիկացի 25 կոնգրեսականներ կոչ են արել պետքարտուղարին զգալի ավելացնել ՀՀ-ին հատկացվող օգնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

Ամերիկացի 25 կոնգրեսականներ կոչ են արել պետքարտուղարին զգալի ավելացնել ՀՀ-ին հատկացվող օգնությունը

10:00 19.06.2018

«Կոչ ենք անում Ձեզ աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին», – այսպես են սկսել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված իրենց նամակը Միացյալ Նահանգների կոնգրեսականները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հաղորդել է կոնգրեսական Ջեքի Սփիրի գրասենյակը:

Կոնգրեսականների խոսքով, ժողովրդի աջակցությամբ, խաղաղ ճանապարհով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ունի եզակի հնարավորություն «վերափոխելու Հայաստանի քաղաքական, կառավարական, տնտեսական դաշտը եւ Հայաստանի ողջ բնույթը»:

«Այս հնարավորությունը, սակայն, զգալի ռիսկեր է պարունակում, եւ մենք կարող ենք նվազեցնել այդ ռիսկերը՝ օգնելով ամրապնդել Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական հաստատությունները, աջակցելով Հայաստանի կողմից ընտրված քաղաքական առաջնահերթությունների իրականացմանը»,– նշված է նամակում: Կոնգրեսականների կարծիքով, ԱՄՆ-ի օգնությունը հատկապես էական է անցումային շրջանում, երբ կառավարությունն ու քաղաքացիները միասին փորձում են հաղթահարել կոռուպցիոն անցյալը:

Միացյալ Նահանգների օրենսդիրները կոչ են անում պետքարտուղարին զգալի ավելացնել Հայաստանին հատկացվող օգնությունը եւ օգնել երկրին պայքարել կոռուպցիայի դեմ: Նամակը ստորագրած 25 կոնգրեսականների թվում են Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահներ Ջեքի Սփիրն ու Ֆրենք Փալոնը, ինչպես նաեւ մի շարք ազդեցիկ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ադամ Շիֆն ու Էլիոթ Էնգելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

15:28 30.06.2025

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս իրականացրած օդային հարվածների հետևանքով իր միջուկային օբյեկտներում պատճառված զգալի վնասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Նրանց կարողություններն առկա են»,- ասել է Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում։   նա նշել է, որ Ֆորդոյի, […] ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

15:26 30.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված  բացառիկ հարցազրույցում։  ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, […] ...

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

15:16 30.06.2025

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, ի նշան բողոքի, հայտնել են Ադրբեջանից ։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն […] ...

Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով

15:11 30.06.2025

Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով

«Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը։ «Մենք կարծում ենք, որ կատարվող ամեն ինչ առնչություն ունի իրավապահների գործողությունների հետ և չի կարող ու չպետք է նման արձագանքի պատճառ դառնար», – նշել […] ...

ՌԴ դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապվել ռուս լրագրողների հետ

15:09 30.06.2025

ՌԴ դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապվել ռուս լրագրողների հետ

Ռուսաստանի Դաշնությունն անհանգստացած է, որ ավելի քան երկու ժամ է՝ ռուս դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի լրագրողների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ պատճառաբանության ՌԴ դիվանագետներին թույլ չի տալիս մոտենալ ռուս լրագրողներին։ Ռուսական կողմը լրագրողների հետ կապված դիմել […] ...

Եվրոպական միությունն ամուր կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը.Կայա Կալաս

15:06 30.06.2025

Եվրոպական միությունն ամուր կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը.Կայա Կալաս

Եվրոպական միությունն ամուր կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի ու սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ «ԵՄ-ն ամուր կերպով աջակցում […] ...

BACK_TO_TOP