23:39 12.08.2020
6-րդ անգամ Բելառուսի նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն ուժային կառույցների հետ խորհրդակցություն է անցկացրել՝ անվտանգության և սահմանադրական կարգը պահպանելու հարցերով:
БЕЛТА պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահը բոլոր ցուցարարներին կոչ է արել աշխատանքի տեղավորվել. նա հավատացած է, որ ցույցերին մասնակցում են քրեական անցյալ ունեցող և գործազուրկ մարդիկ:
«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աշխատել, պետք է ունենան աշխատանք, հետևաբար նաև` աշխատավարձ: Այսպես կոչված ցուցարարների հիմնական մասը մարդիկ են, ովքեր ունեն քրեական անցյալ և այսօր գործազուրկ են: Չկա աշխատանք, ուրեմն՝ գնա, թափառիր փողոցներով: Ես բոլորին խնդրում և նախազգուշացնում եմ՝ ովքեր չունեն աշխատանք, թող աշխատանքի տեղավորվեն», – ասել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ 26 տարի Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.08 տոկոսը: Այս արդյունքները մեծ դժգոհությունների և ցույցերի առիթ են դարձել:
22:17 15.05.2025
ՌԴ-ի գործիքակազմը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման առումով կառուցողական չէ․ Գագիկ Սաֆարյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամի համաձայնագրերին»։ Ի՞նչ կապ ունի արաբա-իսրայելական կոնֆլիկտին առընչվող այս համաձայնագրի հետ Հայաստանը, ի՞նչ կարող է շահել մեր երկիրը։ Պատմաբանը խոսել է նաև […] ...
22:08 15.05.2025
«Աթլետիկոն» կազմը կուժեղացնի երկու ֆուտբոլիստովՄադրիդի «Աթլետիկոն» նպատակ ունի 100 միլիոն եվրո ծախսել՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու համար, հաղորդում է Marca-ն։ Ակումբը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոյին ու «Վիլյառեալի» իսպանացի կիսապաշտպան Ալեքս Բաենային։ «Աթլետիկոն» Ռոմերոյի համար պատրաստ է վճարել 70, իսկ Բաենայի համար՝ 30 միլիոն եվրո։ ...
22:03 15.05.2025
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:49 15.05.2025
Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օրՄայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...
21:33 15.05.2025
Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա ԵղեգնաձորումՄայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […] ...