15:45 17.08.2020
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը 4 շաբաթով հետաձգել է համընդհանուր ընտրությունները: Դրանք պետք է կայանային սեպտեմբերի 19-ին, այժմ նշանակված են հոկտեմբերի 17-ին: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Նոր Զելանդիայի իշխանությունների այս որոշումը կապված էր այն բանի հետ, որ 102 օրվա դադարից հետո Օքլենդ քաղաքում օրեր առաջ կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել: Ընտրությունների հետաձգումը պահանջել էր գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, քանի որ տեղաշարժման նոր սահմանափակումների պատճառով նրանք ստիպված են եղել հետաձգել ընտրարշավը:
Արդերնը շեշտել է, որ ընտրություններն այլևս չեն հետաձգվի: Ըստ Նոր Զելանդիայի օրենքի՝ երկրում ընտրություններ պետք է կայանան մինչև նոյեմբերի 21-ը:
Ի դեպ, Նոր Զելանդիան կորոնավիրուսի համավարակը լավագույնը հաղթահարած երկրներից է: Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ այնտեղ մինչ օրս կորոնավիրուս է հայտնաբերվել 1631 մարդու մոտ, որոնցից 22-ը՝ մահվան ելքով: Վերջին 24 ժամում նոր դեպքերի թիվը 9 է:
20:37 15.05.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...
19:47 15.05.2025
46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...