15:40 20.08.2020
Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Google-ը պատրաստվում է Թուրքիայում նոր գրասենյակ բացել։ Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, պաշտոնապես ընկերությունը Թուրքիայում գործում է 2005 թվականից՝ «Google. գովազդ և մարքեթինգ» ՍՊԸ անվամբ։ Ընկերությունը գրանցված է Ստամբուլի առևտրային պալատում, իսկ գործունեությունը ղեկավարվում է Ստամբուլի Լևենթ թաղամասի Tekmen Tower բիզնես կենտրոնում գտնվող մի գրասենյակից։
Ներկայումս Google-ը պատրաստվում է Թուրքիայում իր ծավալած գործունեության շրջանակներում նոր ընկերություն հիմնել։ Առայժմ հայտնի է միայն, որ նոր ընկերությունը հնարավորություն կտա էլ ավելի ընդլայնել այդ երկրում Google-ի գործունեությունը և կգործի Google-ի դուստր ընկերությունները միավորող Alphabet մայր ընկերության կազմում։
Թուրքիայում ենթադրվում է, որ Google-ի այս նախաձեռնությունը պայմանավորված է վերջերս ընդունված և սոցիալական ցանցերի ու արտասահմանյան սոցիալական հարթակների գործունեությունը վերահսկող օրենքով, որով արտասահմանյան ընկերություններին պարտադրվում է անպայման Թուրքիայում սեփական ներկայացուցչությունը ունենալ։
Մյուս կողմից՝ Google-ի կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ 2021-ին նախատեսված ընկերության կառուցվածքային փոփոխությունները որևէ կապ չունեն վերահիշյալ օրենքի հետ։
19:30 12.08.2025
403 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական ներգաղթյալՄեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական միգրանտ՝ 2024 թվականի հուլիսին «Լեյբորիստական կուսակցության» իշխանության գալուց ի վեր, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է ներկայիս վարչապետ Քիր Սթարմերի համար՝ համեմատած նրա նախորդների հետ, ըստ Ներքին գործերի նախարարության՝ կառավարության կայքում երեքշաբթի օրը հրապարակված վիճակագրության։ «Լեյբորիստական կուսակցությունը» անօրինական միգրանտների հոսքի կրճատումը դարձրել էր իր հիմնական նպատակներից մեկը դեռևս […] ...
19:22 12.08.2025
Սիները և Ֆրիցը դուրս են եկել 1/8 եզրափակիչ․ ՑինցինատիՅանիկ Սիները և Թեյլոր Ֆրիցը դուրս են եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչ: Երրորդ փուլում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 6-2, 7-6 հաշվով առավելության է հասել կանադացի Գաբրիել Դիալոյի նկատմամբմ: Հաջորդ փուլում 23-ամյա Սիները կհանդիպի ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ։ Աշխարհի 4-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցն էլ 7-6, 7-5 հաշվով հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Լորենցո Սոնեգոյին: […] ...
19:15 12.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 33-41 շենքեր, Փարպեցի փ. 17 շենք, Սարյան փ. 1, 1ա, 3, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 1-50Բ, 53-59, 59Գ, […] ...
19:09 12.08.2025
Կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՕգոստոսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջեգրատեսչական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նիստի ընթացքում քննարկվել են գործող ազատ տնտեսական գոտիներում շահագործող ընկերությունների գործունեության արդյունքները, ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել […] ...
19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկՊրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...
18:53 12.08.2025
Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համարԵրիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...