20:27 20.08.2020
Բելառուսում քրեական գործ է հարուցվել ընդդիմության Համակարգող խորհրդի ստեղծման և գործունեության պատճառով: Meduza պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը:
Գործը հարուցվել է Բելառուսի Քրեական օրենսգրքի 361 հոդվածով՝ Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս պատճառելուն ուղղված գործողությունների կոչեր: Այն նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում:
«Համակարգող խորհրդի ստեղծումն ու գործունեությունն ուղղված են պետական իշխանության զավթմանը, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն», – ասել է Կոնյուկը:
Համակարգող խորհուրդը հայտարարել է, որ չի սպառնում Բելառուսի ազգային անվտանգությանը: Բելառուսի ընդդիմությունը սա համարում է ճնշում, իսկ իր բոլոր նպատակներն ու գործողություններն՝ օրինական:
Օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդի ստեղծումն անվանել էր իշխանության զավթման փորձ և նախազգուշացրել էր, որ համապատասխան միջոցառումներ կձեռնարկի:
Պարբերականը նշում է, որ Համակարգող խորհրդի ստեղծումը նախաձեռնել էր ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան: Ըստ նրա՝ խորհուրդը պետք է ապահովի Բելառուսում «իշխանության փոխանցումը»:
Խորհուրդը վերջնականապես ձևավորվել էր օտոստոսի 18-ին: Դրա նախագահության կազմում 7 հոգի կա, այդ թվում՝ գրականության Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը և Բելառուսի մշակույթի նախկին նախարար Պավել Լատուշկոն:
Խորհրդի նպատակն է նախագահական նոր ընտրությունների կազմակերպումը և իշխանության խաղաղ փոխանցումը: Խորհրդի անդամներն ընդգծել են, որ չեն ձգտում փոխել Բելառուսի սահմանադրական կարգի և երկրի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության:
21:10 15.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...
20:58 15.05.2025
«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելունԻսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...
20:50 15.05.2025
Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համարՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և 56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ […] ...
20:37 15.05.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...