18:40 25.08.2020
Եգիպտոսի իշխանությունները կանխատեսում են սեպտեմբերի 1-ից թույլատրել այցելությունները բուրգեր և թանգարաններ: Զբոսաշրջիկները կկարողանան այցելել թանգարաններ, հնագիտական հուշարձաններ, այդ թվում` Գիզայի բուրգեր:
Սեպտեմբերի 1-ից եգիպտացիների և արտերկրացիների համար հանվում են նաև տեղաշարժի սահմանափակումները, իսկ հոկտեմբերին կթույլատրվեն նաև նավերով զբոսանքները Նեղոսով: Մշակութային և զբոսաշրջային միջոցառումները Եգիպտոսում դադարեցված էին օգոստոսից: Սահմանափակումների պատճառը կորոնավիրուսի բռնկումն էր երկրի մայրաքաղաք Կահիրեում: Եգիպտոս ժամանած բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը: Ենթադրվում է, որ մշակութային օջախները սահմանափակումների թուլացման առաջին փուլում կգործեն 50% ծանրաբեռնվածությամբ: Եգիպտոսի թանգարանը մեկ ժամում կկարողանա ընդունել 200 այցելու, իսկ բուրգերը՝ 15-ից ոչ ավելի:
Սահմանափակումներ են սահմանվել նաև տուրիստական խմբերի համար: Խմբում զբոսաշրջիկների թիվը չպետք է գերազանցի 25-ը, էքսկուրսավարները պետք է լինելով դիմակով ու օգտվեն աուդիոսարքավորումներից և զբոսաշրջիկների միջև հեռավորություն ապահովեն: Զբոսաշրջային հոսքն ապահովելու համար Եգիպտոսի իշխանությունները որոշում են կայացրել հոկտեմբերի 31-ից մշակութային օջախներ այցելության տոմսերը 50%-ով էժանացնելու մասին:
15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
14:24 03.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...
14:12 03.05.2025
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարների ու համակարգի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանյան լճի տարածքում։ Մաքուր և բարեկարգ միջավայրը սկսվում է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքից մեր քաղաքի ու շրջապատի նկատմամբ։ ...