22:14 26.08.2020
Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տարեցների մոտ նույնպիսի ուժեղ իմունային արձագանք է առաջացրել, ինչպես և երիտասարդների մոտ։ Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ ընկերությունը հայտարարել է, որ տարեց կամավորների մոտ ոչ միայն վիրուսը չեզոքացնող մեծ քանակությամբ հակամարմիններ են առաջացել, այլև T-բջիջներ, որոնք կապվում են են վիրուսներին և սպանում դրանք։ Ավելին, հակամարմինների քանակն ավելի բարձր է եղել, քան այն հիվանդների մոտ, որոնք ապաքինվել են կորոնավիրուսից։
Տարեցների մոտ կորոնավիրուսի բարդացումների հավանականությունն ավելի մեծ է։ Քանի որ իմունային համակարգը տարիքի հետ թուլանում է, սովորաբար բարձր տարիքի անձանց մոտ պատվաստանյութերը դժվարությամբ են բավարար իմունային արձագանք խթանում։ Սա մասնագետներին ստիպում էր անհանգստանալ, որ կորոնավիրուսի դեմ փորձնական պատվաստանյութը տարեցների համար նույնքան արդյունավետ չի լինի։
Հետազոտողները պատվաստանյութը փորձարկել են 10 հոգուց բաղկացած 2 խմբում, որոնցից մեկում 56-70 տարեկան անձինք են եղել, մյուսում՝ 71 տարեկան և ավելի։ Երկու խումբն էլ ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ՝ 28 օրվա տարբերությամբ։
Moderna-ն հայտնել է, որ բացի հակամարմիններ առաջացնելուց, պատվաստանյութը լուրջ կողմնակի ազդեցություններ չի առաջացրել:
Moderna-ն Covid-19-ի դեմ պատվաստանյութ մշակող առաջատար ընկերություններից մեկն է։ Այն այժմ գտնվում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլում, սակայն ներկայացված արդյունքները փորձարկումների առաջին փուլի արդյունքներն են։
Moderna ընկերությունը ԱՄՆ-ի կառավարությունից 1 մլրդ դոլար է ստացել, որպեսզի արագացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գործընթացը։ Ընկերությունը նաև ԱՄՆ-ի հետ 1,5 մլրդ դոլարի համաձայնագիր է կնքել պատվաստանյութի 100 մլն դեղաչափի մատակարարման համար։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ աշխարհում մշակվում է ավելի քան 170 պատվաստանյութ, որոնցից 31-ը կլինիկական փորձարկումների փուլում են գտնվում։
19:10 19.08.2025
Sky. Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ ՀռոմումՀռոմում կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպում, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական շրջանակների աղբյուրին։ Նրա խոսքով՝ Թրամփը և Զելենսկին կողմ են Հռոմում հանդիպման անցկացմանը։ Բանակցային հարթակի այս տարբերակը պաշտպանում են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միևնույն […] ...
19:01 19.08.2025
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ընձեռնվող հնարավորություններինՕգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ի […] ...
18:53 19.08.2025
Անչելոտին Վինիսիուսին չի հրավիրի Բրազիլիայի հավաքականԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա խաղերի հայտացուցակում չընդգրկել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Globo-ն: ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում Բրազիլիայի ազգային թիմը սեպտեմբերին կմրցի Չիլիի ու Բոլիվիայի հավաքականների հետ: Իտալացի մասնագետը որոշել է հանգստի հնարավորություն տալ 25-ամյա ֆուտբոլիստին: Անչելոտին հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Վինիսիուսը որակազրկված է ու […] ...
18:48 19.08.2025
Շվեյցարիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումըՇվեյցարիայի իշխանությունները պատրաստ են հնարավորինս շուտ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը։ «Շվեյցարիան պատրաստ է դա անել նույնիսկ կարճ ժամանակահատվածում», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Ժնևում համապատասխան հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ վերջին ամիսներին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ […] ...
18:38 19.08.2025
ԿԳՄՍՆ աշխատակիցները Շիրակի մարզում ծանոթացել են հուշարձանների վերականգնման ընթացքինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ՝ հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու մշտադիտարկման նպատակով, հայտնում են նախարարությունից։ «Պետական բյուջեի միջոցների հաշվին օգոստոսի 1-ից սկսվել են Երևան քաղաքի Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ Շիրակի մարզի […] ...
18:28 19.08.2025
Սպերցյանը՝ ՌՊԼ 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականումՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Чемпионат-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Եթե Սպերցյանն Անգլիա մեկնելուց առաջ «Կրասնոդարի» կազմում անցկացրեց իր վերջին խաղը, ապա դա կատարյալ հրաժեշտ էր: Կիսապաշտպանը երկու գոլ խփեց «Սոչիի» դեմ խաղում՝ մեկը խաղային իրավիճակից, մյուսը՝ տուգանային հարվածով»,- ընդգծում է աղբյուրը: Հայաստանի […] ...