15:17 27.08.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Բելառուսում և Լիբիայում տիրող իրավիճակը։ TASS լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է իտալական կողմի նախաձեռնությամբ։
Պուտինը ևս մեկ անգամ դեմ է հանդես եկել Բելառուսի ներքին գործերին միջամտելու և այդ երկրի իշխանությունների վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձի։ Կողմերը համաձայնության են եկել, որ այժմ կարևորը իրավիճակի լարում թույլ չտալն է։
Լիբիայի հարցի շուրջ կողմերը նշել են, որ այնտեղ տիրող իրավիճակը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
Ինչ վերաբերում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորման մասին տեղեկություններին, Պուտինը անթույլատրելի է անվանել այդ միջադեպի շուրջ անհիմն մեղադրանքները։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը հետաքրքրված է միջադեպի բոլոր հանգամանքների մանրամասն և օբյեկտիվ հետաքննության հարցով։
Պուտինն ու Կոնտեն նաև պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը կորոնավիրուսի տարածմանը հակազդելու, այդ թվում՝ հիվանդության կանխարգելման համար պատվաստանյութերի մշակման աշխատանքների հարցում։
19:01 19.08.2025
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ընձեռնվող հնարավորություններինՕգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ի […] ...
18:53 19.08.2025
Անչելոտին Վինիսիուսին չի հրավիրի Բրազիլիայի հավաքականԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա խաղերի հայտացուցակում չընդգրկել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Globo-ն: ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում Բրազիլիայի ազգային թիմը սեպտեմբերին կմրցի Չիլիի ու Բոլիվիայի հավաքականների հետ: Իտալացի մասնագետը որոշել է հանգստի հնարավորություն տալ 25-ամյա ֆուտբոլիստին: Անչելոտին հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Վինիսիուսը որակազրկված է ու […] ...
18:48 19.08.2025
Շվեյցարիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումըՇվեյցարիայի իշխանությունները պատրաստ են հնարավորինս շուտ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը։ «Շվեյցարիան պատրաստ է դա անել նույնիսկ կարճ ժամանակահատվածում», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Ժնևում համապատասխան հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ վերջին ամիսներին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ […] ...
18:38 19.08.2025
ԿԳՄՍՆ աշխատակիցները Շիրակի մարզում ծանոթացել են հուշարձանների վերականգնման ընթացքինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ՝ հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու մշտադիտարկման նպատակով, հայտնում են նախարարությունից։ «Պետական բյուջեի միջոցների հաշվին օգոստոսի 1-ից սկսվել են Երևան քաղաքի Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ Շիրակի մարզի […] ...
18:28 19.08.2025
Սպերցյանը՝ ՌՊԼ 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականումՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Чемпионат-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Եթե Սպերցյանն Անգլիա մեկնելուց առաջ «Կրասնոդարի» կազմում անցկացրեց իր վերջին խաղը, ապա դա կատարյալ հրաժեշտ էր: Կիսապաշտպանը երկու գոլ խփեց «Սոչիի» դեմ խաղում՝ մեկը խաղային իրավիճակից, մյուսը՝ տուգանային հարվածով»,- ընդգծում է աղբյուրը: Հայաստանի […] ...
18:20 19.08.2025
Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվեց խարդախության մեղադրանքով հետախուզվողը․ խափանման միջոցը՝ կալանքՕգոստոսի 17-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթից հետո ձերբակալվել է 59-ամյա օտարերկրյա քաղաքացի։ Նա 2001 թվականի օգոստոսի 15-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...