Շիրակի մարզում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Շիրակի մարզում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է

18:06 29.08.2020

Հանրապետությունում կորոնավիրուսով հաստատված դեպքերի նվազման միտում կա: Ընդհանուր պատկերում, սակայն ,Շիրակի մարզում վիճակագրութունն այլ է: Վերջին 10-ն օրերի ընթացքում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվածների թիվն աճել է: Իսկ ինֆեկցիոնն ընդունում է միայն Քովիդ 19-ի թեստավորման դրական պատասխան ունեցող հիվանդներին: Օգոստոսի կեսերին ստացիոնար բուժում էր ստանում Շիրակի մարզի 20 բնակիչ, հիմա օրական միջինում 10-ը հիվանդ է հոսպիտալացվում: Թվերի աճը բժիշկները պայմանավորում են սահմանափակումների և մարդկանց զգոնության թուլացմամբ:

Շիրակի մարզում քովիդ 19-ով հիվանդների ընդունող ու բուժող միակ հաստատությունը նախատեսվեց մինչև 100 հիվանդի համար: Վիրուսի տարածման ամենաակտիվ փուլում, որն ապրիլ-հուլիս ամիսներին էր , հիվանդանոցի երկու մասնաշենքերում գրեթե ազատ մահճակալներ չկային: Օգոստոսի սկզբին արդեն մահճակալային ծանրաբեռնվածությունը կրճատվեց: Հիմա էլ  ծանրաբեռնվածություն, որպես այդպիսին չկա, բայց հոսպիտալացվողների թիվը նորից աճում է:

«Օգոստոսին մոտ երկու շաբաթ մենք ունեցանք դեպքերի թվի զգալի նվազում՝ մոտ կիսով չափ և նույնիսկ ավելի: Հիմա նորից վերջին մի քանի օրերին հիվանդների թվի աճ է տեղի ունենում: Օրական 10-ը, նույնիսկ 10-ից ավելի հիվանդներ ենք ընդունում: Այս պահին 50-ից ավելի հոսպիտալացվածներ ունենք: Սահմանափակումների թուլացումը մի կողմից, մյուս կողմից՝ մարդկանց զգոնությունը: Ունեցանք թվերի նվազում, մարդիկ ավելի հանգիստ դարձան»,-shantnews-ին ասաց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հեղինե Հունանյանը:

Կորոնավիրուսի նոր օջախ Շիրակի մարզում չկա: Որպես ապացույց վարակաբանը նշում է այն, որ Գյումրիի ինֆեկցիոնում հոսպիտալացվածները տարբեր հասցեներից են ու միմյանց հետ կոնտակտավոր չեն:

Իսկ «Գյումրի» բժշկական  կենտրոնում ավելացել են այն հիվանդները, որոնք վարակվել են կորոնավիրուսով, տնային պայմաններում բուժվել են, իսկ երբ թոքաբորբ է սկսվել ու խորացել, միայն այդ ժամանակ են դիմել բժշկի:

«Մեր տրիաժ ծառայությունում հիմա քիչ հիվանդներ ունենք և միտում կա տրիաժում ընդունված հիվանդների քանակի նվազման: Միևնույն ժամանակ ունենք ավելի  շատ ուշացած դեպքեր: Տանը բուժում են ստանում կամ չեն ստանում, բարդացված վիճակում դիմում են: Թեստավորման պատասխանը բացասական է, բայց համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում և կլինիկորեն ախտանշանները համընկնում են Քովիդ 19-ին բնորոշ թոքաբորբին »,-shantnews-ի հետ զրույցում նշեց  «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Կան նաև հիվանդությունը թաքցնելու դեպքեր: Բացահայտելը դժվար է, հետևանքում պաշտոնական թվերն իրականությունը չեն արտահայտում:Շիրակի մարզում օրական մինչև 100 նմուշառում է կատարվում, դրանց 25-30 տոկոսը դրական արդյունքով:

 

Վերջին օջախը, որտեղ վիրուսի տարածման դեպքեր են հայտնաբերվել Գյումրիի «Երեխաների տուն» մանկատունն էր: Այստեղ զարգացման արատով երեխաներ են խնամվում: Նրանց տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներ:

 

«13 հոգու մոտ թեստավորման պատասխանը դրական էր՝ 6 երեխայի և 7 աշխատակցի: Նրանցից 10-ը՝ 6 երեխաները և 4 աշխատակիցները տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ:Եւ երեխաների և աշխատակիցների վիճակը գնահատվում է կայուն »,-shantnews-ին ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:

Հիմա հոսպիտալացվածների մեջ գերակշռում են 50-60 տարեկան անձինք: Սեզոնային վիրուսների շրջանն է նաև սկսվում: Ըստ բժիշկների , դիմադրողականության անկում է մարդկանց մոտ տեղի ունենում, ինչն էլ կորոնավիրուսի հանդեպ ավելի խոցելի է դարձնում: Շիրակի մարզում վարակակիրների թվի աճին զուգահեռ, ավելացել է նաև տնային ինքնամեկուսացման ցուցում ունեցողների թիվը և նրանց մեջ անախտանիշ ընթացքով հիվանդների թիվը:

Վիրուսի հետևանքով Շիրակի մարզի 40 բնակիչ է մահացել: Նրանց մեծ մասը մայրաքաղաքի բուժհաստատություններ են տեղափոխված եղել: Ծանր դեպքերում, երբ անհրաժեշտ է հիվանդին արհեստական շնչառության սարքին միացնել, տեղափոխման որոշում է կայացվում: Գյումրիի ինֆեկցիոնը արհեստական շնչառական սարք չունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին հայտարարել է, թե երբ և որտեղ տեղի կունենան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

22:53 21.07.2025

Զելենսկին հայտարարել է, թե երբ և որտեղ տեղի կունենան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Վլադիմիր Զելենսկին, հղում անելով Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովի հայտարարությանը, նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 23-ին Թուրքիայում: «Այսօր ես Ռուստեմ Ումերովի հետ քննարկել եմ գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները և ռուսական կողմի հետ ևս մեկ հանդիպում Թուրքիայում։ Ումերովը նշել է, որ հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի […] ...

Լեգենդար Պակյաոյի և Բարիոսի մենամարտում ոչ-ոքի է գրանցվել

22:44 21.07.2025

Լեգենդար Պակյաոյի և Բարիոսի մենամարտում ոչ-ոքի է գրանցվել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար Մենի Պակյաոն (62-8-2, 39 նոկաուտ) ռինգ է վերադարձել։ WBC վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Մարիո Բարիոսի հետ մենամարտը որ-ոքի է ավարտվել: 46-ամյա ֆիլիպինցու և ԱՄՆ ներկայացուցիչ 30-ամյա Բարիոսի 12 ռաունդ տևած մենամարտից հետո մրցավարներից երկուսը 114-114 են գնահատել, մեկն առավելություն է տվել Բարիոսին` 115-113: Բարիոսը պաշտպանել […] ...

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

22:36 21.07.2025

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […] ...

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

22:24 21.07.2025

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

22:11 21.07.2025

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...

SHANTNEWS

22:00 21.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP