11:15 31.08.2020
Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը չի ընդունել իշխող Սոցիալիստների դեմոկրատական կոալիցիայի պարտությունը։ Նա հայտարարել է, որ հարկավոր է սպասել ընտրությունների պաշտոնական արդյունքներին, հաղորդում է TASS լրատվական գործակալությունը։
«Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մենք խորհրդարանում զբաղեցնում ենք 40 տեղ։ Մենք մնում ենք երկրում ամենաուժեղ կուսակցությունը։ Վերջնական արդյունքների մասին խոսել առայժմ վաղ է։ Հարցն այն է, թե ում բաժին կհասնի վճռորոշ՝ 41-րդ մանդատը։ Մենք կառուցել ենք դեմոկրատական եվրոպական հասարակություն և հաղթողին կընդունենք վերջնական արդյունքների հրապարակումից հետո», – ասել է Ջուկանովիչը։
Նախագահը հիշեցրել է, որ իր կուսակցությունը «պատմական հաջողությունների է հասել երկրի համար, այդ թվում՝ անկախության ձեռքբերման», և շնորհավորել է ընտրություններում մասնակցող բոլոր կուսակցություններին։
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ քվեաթերթիկների 95 տոկոսի հաշվարկից հետո իշխող կոալիցիան ստացել է ձայների 35 տոկոսը, որը նրան տալիս է 30 տեղ՝ 81 տեղանոց խորհրդարանում։
«Հանուն Չեռնոգորիայի ապագայի» ընդդիմության կոալիցիան ստացել է ձայների 32,6 տոկոսը՝ 27 տեղ, իսկ «Խաղաղությունը մեր երկիրն է» կոալիցիան՝ 12,5 տոկոսը՝ 10 տեղ, «Սևը սպիտակի վրա» կոալիցիան՝ 5,7 տոկոսը՝ 4 տեղ, իսկ սոցիալ-դեմոկրատները՝ 4,2 տոկոսը՝ 3 տեղ։ Այսպիսով, միացյալ կոալիցիան 81 տեղանոց խորհրդարանում արդեն ստանում է 41 տեղ, ինչն էլ անհրաժեշտ է կաբինետի ձևավորման համար։
19:38 19.08.2025
Ուկրաինան և ԵՄ-ն չեն քննարկել Կիևի համար 90 միլիարդ դոլարի զենքի գնումըՈւկրաինան և ԵՄ-ն Վաշինգտոնում չեն քննարկել Կիևի համար ԱՄՆ-ից եվրոպական գումարով զենք գնելու հարցը՝ ընդհանուր առմամբ մինչև 90 միլիարդ դոլարի չափով, ինչը Զելենսկին Վաշինգտոնում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ «Վաշինգտոնում կայացած բազմակողմ հանդիպման ժամանակ Ուկրաինան և ԵՄ-ն այս հարցը չեն քննարկել», – […] ...
19:30 19.08.2025
WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները համաձայնության են եկել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ խմբում կներառվեն ազգային անվտանգության խորհրդականներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ը «համակարգող» դեր կխաղա քննարկումների գործընթացում։ Եվրոպացի պաշտոնյաները նաև […] ...
19:22 19.08.2025
Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսըԱշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսը: Իսպանացին եզրափակչում հանդիպել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների հետ, ով 5-րդ գեյմից հետո վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Հաշիվը 5-0 էր` հօգուտ Ալկարասի: Իտալացին նախորդ տարի էր նվաճել Ցինցինատիի հեղինակավոր մրցաշարի տիտղոսը: Մեկ ամիս առաջ Սիներն Ալկարասին հաղթել էր «Ուիմբլդոնի» եզրափակչում: ...
19:16 19.08.2025
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումներ և գործընկերային կապերի […] ...
19:10 19.08.2025
Sky. Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ ՀռոմումՀռոմում կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպում, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական շրջանակների աղբյուրին։ Նրա խոսքով՝ Թրամփը և Զելենսկին կողմ են Հռոմում հանդիպման անցկացմանը։ Բանակցային հարթակի այս տարբերակը պաշտպանում են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միևնույն […] ...
19:01 19.08.2025
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ընձեռնվող հնարավորություններինՕգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ի […] ...