14:03 31.08.2020
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը վերադառնում է բնականոն աշխատանքին։
Առողջապահության նախարարի հրամանով՝ 3 մարզերում Covid-19-ի բուժման համար վերապրոֆիլավորված բուժհաստատություններում համապատասխան բաժանմունքները փակվում են։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը մարտի 17-ից գործում է որպես կորոնավիրուսով հիվանդներին Շիրակի մարզում բուժող միակ հաստատությունը։
Այսօրվա դրությամբ հիվանդանոցում 55 հիվանդ է բուժվում, որոնք, ըստ նախարարի հրամանի, պետք է այսօր տեղափոխվեն մայրաքաղաքի մասնագիտացված բուժհաստատություններ, քանի որ սեպտեմբերի 1-ից Գյումրիի ինֆեկցիոնը վերադառնում է նախկին գործառույթներին։
«Մենք ունենք նախարարի հստակ հրամանը, ըստ որի՝ ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվելու է և անցնելու է իր բնականոն ընթացքին։ Շիրակի մարզում Covid-19-ի բոլոր պացիենտները տեղափոխվելու են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ և իրենց բուժումը ստանալու են։
Համեմատաբար ակտիվ է հիվանդների հոսքը։ 2 օրվա ընթացքում օրական 10 հիվանդ ենք ընդունել, 12 հիվանդ ենք ընդունել օրական։ Ամեն օր հաշվետվություն ենք ներկայացնում նախարարություն։ Նախարարությունում տեղյակ են, ուղղակի հրաման կա նախարարի, որ բոլորը կենտրոնացվելու են Երևանի հիվանդանոցներում»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։
Այս որոշումը նշանակում է, որ բոլոր այն բուժաշխատողները, որոնք ընդունվել էին վերապրոֆիլավորումից հետո, պետք է աշխատանքից ազատվեն։ Երևան տեղափոխելու որոշումը հիվանդների դժգոհությունն է առաջացրել։ Նրանք, ովքեր 10 օրից ավելի են բուժվել Գյումրիում, հրաժարվում են մայրաքաղաք տեղափոխվել։
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կիրականացվի միայն տրիաժ ծառայություն։
22:44 21.07.2025
Լեգենդար Պակյաոյի և Բարիոսի մենամարտում ոչ-ոքի է գրանցվելՊրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար Մենի Պակյաոն (62-8-2, 39 նոկաուտ) ռինգ է վերադարձել։ WBC վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Մարիո Բարիոսի հետ մենամարտը որ-ոքի է ավարտվել: 46-ամյա ֆիլիպինցու և ԱՄՆ ներկայացուցիչ 30-ամյա Բարիոսի 12 ռաունդ տևած մենամարտից հետո մրցավարներից երկուսը 114-114 են գնահատել, մեկն առավելություն է տվել Բարիոսին` 115-113: Բարիոսը պաշտպանել […] ...
22:36 21.07.2025
Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարարՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […] ...
22:24 21.07.2025
Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. ԱվինյանԵրևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 21.07.2025
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելուՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...
21:49 21.07.2025
Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...