19:50 02.09.2020
Եգիպտոսի իշխանությունները կրկին փոխել են զբոսաշրջիկների մուտքի պայմանները: Այդ մասին հայտնել է տուրօպերատորների ասոցիացիան:
Մինչ այս բոլոր զբոսաշրջիկները պարտավոր էին Եգիպտոս այցելել կորոնավիրուսի թեստավորման բացասական արդյունքը հաստատող փաստաթղթով, ընդ որում՝ թեստավորումը պետք է անցած լինեին Եգիպտոս հասնելուց 72 ժամ առաջ: Այս որոշումը հանգեցրել է ամրագրումների չեղարկման:
Եգիպտական ԶԼՄ-ները հայտնել են, որ սեպտեմբեր ամսվա համար կատարված ամրագրումների 1/3-ը չեղարկվել է:
Այժմ կառավարությունը քննարկում է առաջարկ, համաձայն որի՝ զբոսաշրջիկները կկարողանան թեստավորում անցնել Եգիպտոսի օդանավակայաններում: Մեկ թեստավորումը կարժենա 30 դոլար: Ինչ ժամկետներում հայտնի կլինեն թեստավորման արդյունքները, և մինչ այդ որտեղ են գտնվելու զբոսաշրջիկները, դեռ հստակեցված չէ: Տուրիստական ընկերությունները վստահ են, որ այս որոշումը չի նպաստելու զբոսաշրջության աճին, քանի որ վճարովի թեստավորումը կավելացնի ծախսերը և կարող է հանգեցնել նրան, որ զբոսաշրջիկները Եգիպտոսի փոխարեն այլ երկրների նախապատվություն տան:
Օրինակ՝ երեք հոգանոց ընտանիքը միայն թեստավորման համար 90 դոլար է ծախսելու, մինչդեռ Թուրքիան ու Թունիսը զբոսաշրջիկներին ընդունում են առանց որևէ սահմանափակման:
17:44 21.07.2025
Ռուսաստանի հետ բանակցություններում Ումերովը կգլխավորի Ուկրաինայի պատվիրակությունըՌուստեմ Ումերովը, որը Ուկրաինայի կառավարությունում տեղի ունեցած վերադասավորումներից հետո դարձել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, կմնա Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը, մինչդեռ Ուկրաինայի պաշտպանության նախարարության նոր ղեկավար Դենիս Շմիգալը չի մասնակցի դրանց, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: «Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայանալիք բանակցություններին Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը կլինի Ռուստեմ […] ...
17:35 21.07.2025
Զելենսկին հայտարարել է Ֆրանսիայի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ պայմանավորվածության մասինՖրանսիական ընկերությունները պատրաստ են անօդաչու թռչող սարքեր արտադրել Ուկրաինայում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հանդիպումից հետո։ Նա ասել է, որ նրանք քննարկել են պաշտպանական օգնությունը, մասնավորապես՝ ՀՕՊ համակարգերի անհրաժեշտությունը, ուկրաինացի զինծառայողների պատրաստումը և Ռամշտայնի ձևաչափով հանդիպումների արդյունքները։ «Մենք պատրաստ ենք ընդլայնել համատեղ […] ...
17:33 21.07.2025
«Ռոման» հաղթել է 14-0 հաշվովԻտալական «Ռոման» նորանշանակ գլխավոր մարզիչ Ջան Պյեռո Գասպերինիի գլխավորությամբ սկսել է պատրաստվել 2025/26 մրցաշրջանին: Հռոմեական թիմն ընկերական խաղում 14-0 հաշվով հաղթել է Դ Սերիան ներկայացնող «Տրաստևերեին»: Դուբլ են գրանցել Պաուլո Դիբալան և Տոմազո Բալդանզին: ...
17:21 21.07.2025
Աշխատանքային այցով Թբիլիսի մեկնած ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձեինՀուլիսի 21-ին Թբիլիսի կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։ Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն […] ...
17:20 21.07.2025
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնումԱպօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքն ամենօրյա է նաև Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների համար: Հերթական արդյունքը հուլիսի 10-ին էր: Կեսօրին մոտ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ 44-օրյա պատերազմից բերած զենք-զինամթերք է թողնում Նորաբաց գյուղի գերեզմանատան մոտ: Մեկնած ոստիկանները հայտնաբերել են ձեռքի նռնականետ, որսորդական հրացան, 101 փամփուշտով լիցքավորված հինգ պահեստատուփ, […] ...
17:11 21.07.2025
Շուրջ 180.000 ԱՄՆ դոլար արժողությամբ հողամասը վերադարձվել է Հովտաշատ բնակավայրինՔրեական վարույթի նախաքննության փուլում՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող՝ 2.34778 հա մակերեսով, շուրջ 180.000 ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Մասիս համայնքին: Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի աճուրդն անցկացվել է ձևական, որի հիման վրա՝ հողամասն օրենքով սահմանված […] ...