ԱՄՆ-ն մտադիր է պատասխանատվության ենթարկել Նավալնու թունավորման մեղավորներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+33.09 oC

ԱՄՆ-ն մտադիր է պատասխանատվության ենթարկել Նավալնու թունավորման մեղավորներին

10:57 03.09.2020

ԱՄՆ-ի իշխանությունները մեծապես մտահոգված են ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու օրգանիզմում «Նովիչոկ» խմբի թունավոր նյութի առկայության մասին հայտարարություններով։ TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 2-ին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, Վաշինգտոնը կանի ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանում տեղի ունեցածի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է անալիզների արդյունքներով, որոնք տարածվել են այսօր։ Ալեքսեյ Նավալնու թունավորումը միանշանակ արժանի է դատապարտման։ Ռուսաստանը նախկինում էլ օգտագործել է «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութը։ Մենք կաշխատենք մեր դաշնակիցների և միջազգային հանրության հետ, որպեսզի Ռուսաստանում այդ մարդկանց պատասխանատվության ենթարկենք, ուր էլ որ տանեն ապացույցները, ինչպես նաև կսահմանափակենք ֆինանսական միջոցները նրանց չարամիտ գործունեության համար», – հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Էլիոթը։

Պաշտոնյան նաև հավելել է, որ ռուսաստանցիներն իրավունք ունեն խաղաղ կերպով արտահայտել իրենց հայացքները՝ չվախենալով հատուցումից, հատկապես՝ քիմիական նյութի կիրառմամբ։

Իր հերթին Reuters գործակալությունը, հղում անելով ԱՄՆ կառավարության իր աղբյուրին, հայտնել էր, որ Վաշինգտոնը պատճառ չի տեսնում կասկածելու գերմանացի մասնագետների եզրակացություններին՝ Նավալնու օրգանիզմում «Նովիչոկ» խմբի նյութ հայտնաբերելու կապակցությամբ։

Գերմանիան սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով։ ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Գերմանիայի հետ՝ պարզելու Նավալնու հետ կապված իրավիճակի բոլոր հանգամանքները։ Պեսկովը շեշտել է, որ մինչև Բեռլին տեղափոխվելը Նավալնու օրգանիզմում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 19.08.2025

SHANTNEWS

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

19:55 19.08.2025

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

Հայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...

Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը

19:50 19.08.2025

Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը

«Ռեալը» խնդիրներ ունի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններում, հաղորդում է ESPN-ը: Բանակցությունները փակուղի են մտել մի քանի շաբաթ առաջ, երբ բրազիլացու ներկայացուցիչները «Ռեալի» առաջարկի ընդունումը ցանկալի չեն համարել: Վինիսիուսի ներկայացուցիչները հույս ունեին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը բարձրացնել մինչև 20 միլիոն եվրո, որը պարգևավճարներով կհասներ 30 միլիոնի: Սակայն մադրիդցիների առաջարկը կազմել է ընդհանուր 20 միլիոն: […] ...

Հանրապետության նախագահը հանդիպել է Իրանի նախագահի հետ

19:45 19.08.2025

Հանրապետության նախագահը հանդիպել է Իրանի նախագահի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Նախագահ Փեզեշկիանն իր […] ...

Ուկրաինան և ԵՄ-ն չեն քննարկել Կիևի համար 90 միլիարդ դոլարի զենքի գնումը

19:38 19.08.2025

Ուկրաինան և ԵՄ-ն չեն քննարկել Կիևի համար 90 միլիարդ դոլարի զենքի գնումը

Ուկրաինան և ԵՄ-ն Վաշինգտոնում չեն քննարկել Կիևի համար ԱՄՆ-ից եվրոպական գումարով զենք գնելու հարցը՝ ընդհանուր առմամբ մինչև 90 միլիարդ դոլարի չափով, ինչը Զելենսկին Վաշինգտոնում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ «Վաշինգտոնում կայացած բազմակողմ հանդիպման ժամանակ Ուկրաինան և ԵՄ-ն այս հարցը չեն քննարկել», – […] ...

WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբը

19:30 19.08.2025

WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները համաձայնության են եկել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ խմբում կներառվեն ազգային անվտանգության խորհրդականներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ը «համակարգող» դեր կխաղա քննարկումների գործընթացում։ Եվրոպացի պաշտոնյաները նաև […] ...

BACK_TO_TOP