ԱՄՆ-ի դատարանն ապօրինի է ճանաչել Սնոուդենի բացահայտած գաղտնալսման մեխանիզմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+33.09 oC

ԱՄՆ-ի դատարանն ապօրինի է ճանաչել Սնոուդենի բացահայտած գաղտնալսման մեխանիզմը

21:59 03.09.2020

ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանն ապօրինի է ճանաչել Ազգային անվտանգության գործակալության կողմից կիրառվող գաղտնալսման մեխանիզմը, որը բացահայտել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Դատարանը համարում է, որ զանգերի մասին տվյալների զանգվածային հավաքագրումը, որն արվում էր օտարերկրյա ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, կարող էր խախտել ԱՄՆ Սահմանադրության դրույթները։

Սնոուդենը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ ողջունելով դատարանի այս որոշումը։

«Յոթ տարի առաջ, երբ լուրերով հայտնեցին, որ իմ դեմ քրեական գործ է հարուցվել ճշմարտությունն ասելու համար, ես երբեք չէի պատկերացնում, որ կգա այն օրը, երբ մեր դատարանները կդատապարտեն Ազգային անվտանգության գործակալության գործողությունները և դրանք կճանաչեն անօրինական և նույն որոշմամբ ինձ կճանաչեն՝ որպես դրանք բացահայտող։ Այնուամենայնիվ, այդ օրը եկավ»,- գրել է Սնոուդենը։

Ծրագրի օրինականության հարցը դատարանը քննել է Սոմալիի սփյուռքի 4 անդամների կողմից բողոքարկման շրջանակներում։ Նրանք դատապարտվել էին ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող ահաբեկիչներին 11 հազար դոլար ուղարկելու համար։ Դատապարտվածները հայտարարել են, որ իրենց դեմ փաստերը ձեռք են բերվել գաղտնալսման անօրինական ծրագրի միջոցով։ Դատարանում պարզվել է, որ հանցագործների գաղտնալսումը ոչ միայն ապօրինի էր, այլև ոչ մի ազդեցություն չի ունեցել հետաքննության վրա։

Էդվարդ Սնոուդենը 2013թ.-ին բացահայտել էր գործակալության կողմից ամերիկացիներին հետևելու մեխանիզմը և ստիպված էր եղել փախչել Ռուսաստան։ Նրան ԱՄՆ-ում մեղադրում են լրտեսության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 19.08.2025

SHANTNEWS

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

19:55 19.08.2025

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

Հայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...

Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը

19:50 19.08.2025

Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը

«Ռեալը» խնդիրներ ունի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններում, հաղորդում է ESPN-ը: Բանակցությունները փակուղի են մտել մի քանի շաբաթ առաջ, երբ բրազիլացու ներկայացուցիչները «Ռեալի» առաջարկի ընդունումը ցանկալի չեն համարել: Վինիսիուսի ներկայացուցիչները հույս ունեին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը բարձրացնել մինչև 20 միլիոն եվրո, որը պարգևավճարներով կհասներ 30 միլիոնի: Սակայն մադրիդցիների առաջարկը կազմել է ընդհանուր 20 միլիոն: […] ...

Հանրապետության նախագահը հանդիպել է Իրանի նախագահի հետ

19:45 19.08.2025

Հանրապետության նախագահը հանդիպել է Իրանի նախագահի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Նախագահ Փեզեշկիանն իր […] ...

Ուկրաինան և ԵՄ-ն չեն քննարկել Կիևի համար 90 միլիարդ դոլարի զենքի գնումը

19:38 19.08.2025

Ուկրաինան և ԵՄ-ն չեն քննարկել Կիևի համար 90 միլիարդ դոլարի զենքի գնումը

Ուկրաինան և ԵՄ-ն Վաշինգտոնում չեն քննարկել Կիևի համար ԱՄՆ-ից եվրոպական գումարով զենք գնելու հարցը՝ ընդհանուր առմամբ մինչև 90 միլիարդ դոլարի չափով, ինչը Զելենսկին Վաշինգտոնում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ «Վաշինգտոնում կայացած բազմակողմ հանդիպման ժամանակ Ուկրաինան և ԵՄ-ն այս հարցը չեն քննարկել», – […] ...

WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբը

19:30 19.08.2025

WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները համաձայնության են եկել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ խմբում կներառվեն ազգային անվտանգության խորհրդականներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ը «համակարգող» դեր կխաղա քննարկումների գործընթացում։ Եվրոպացի պաշտոնյաները նաև […] ...

BACK_TO_TOP