18:12 03.09.2020
«Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութը ստեղծող գիտնականներից մեկը` քիմիական գիտությունների թեկնածու Լեոնիդ Ռինկը, Соловьев-Live յութուբյան ալիքի եթերում անհնար է համարել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը տվյալ նյութով։
Գիտնականը ծիծաղելի է համարել այն ենթադրությունը, որ «Նովիչոկը» կարելի է օգտագործել մեկ մարդու թունավորման համար, քանի որ այն կարող է ոչնչացնել ամբողջ զորամաս։
Մասնագետը նաև ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Նավալնիի ախտանիշները նման չեն այդ նյութով թունավորման ախտանիշներին։ «Նովիչոկ»-ով թունավորված լինելու դեպքում բիբերը կտրուկ նեղանում են, ցնցումներ են սկսվում, և մարդը մահանում է մի քանի րոպեի ընթացքում։
Ռինկը նաև ասել է, որ անհնար կլիներ տուժածին տեղափոխել ինքնաթիռով և մի քանի շաբաթ բուժել։ Միևնույն ժամանակ Ռինկը հայտնել է, որ Նավալնիի մոտ առկա ախտանիշները բնորոշ են պանկրեատիտին։
Գիտնականը նաև հայտնել է, որ նման պայմաններում «Նովիչոկ» կիրառելը ոչ միայն նպատակահարմար չէ, այլև անհնար է, այդ պատճառով էլ կարելի է խոսել նույն տեսակի այլ նյութերի մասին։
Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում։ Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ Նավալնին սկսել էր բուժում ստանալ։ Օրեր անց քաղաքական գործչին տեղափոխել էին Բեռլին։ Նա երկու շաբաթ է՝ կոմայի մեջ է։
Ի դեպ՝ «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով 2018թ. մարտին Մեծ Բրիտանիայում թունավորել էին ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը։
20:16 19.08.2025
Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում19:55 19.08.2025
Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակիՀայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...
19:50 19.08.2025
Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը«Ռեալը» խնդիրներ ունի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններում, հաղորդում է ESPN-ը: Բանակցությունները փակուղի են մտել մի քանի շաբաթ առաջ, երբ բրազիլացու ներկայացուցիչները «Ռեալի» առաջարկի ընդունումը ցանկալի չեն համարել: Վինիսիուսի ներկայացուցիչները հույս ունեին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը բարձրացնել մինչև 20 միլիոն եվրո, որը պարգևավճարներով կհասներ 30 միլիոնի: Սակայն մադրիդցիների առաջարկը կազմել է ընդհանուր 20 միլիոն: […] ...
19:45 19.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Իրանի նախագահի հետՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Նախագահ Փեզեշկիանն իր […] ...
19:38 19.08.2025
Ուկրաինան և ԵՄ-ն չեն քննարկել Կիևի համար 90 միլիարդ դոլարի զենքի գնումըՈւկրաինան և ԵՄ-ն Վաշինգտոնում չեն քննարկել Կիևի համար ԱՄՆ-ից եվրոպական գումարով զենք գնելու հարցը՝ ընդհանուր առմամբ մինչև 90 միլիարդ դոլարի չափով, ինչը Զելենսկին Վաշինգտոնում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ «Վաշինգտոնում կայացած բազմակողմ հանդիպման ժամանակ Ուկրաինան և ԵՄ-ն այս հարցը չեն քննարկել», – […] ...
19:30 19.08.2025
WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները համաձայնության են եկել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ խմբում կներառվեն ազգային անվտանգության խորհրդականներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ը «համակարգող» դեր կխաղա քննարկումների գործընթացում։ Եվրոպացի պաշտոնյաները նաև […] ...