14:22 20.06.2018
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն այժմ ԱՄՆ-ում է, որտեղ հանդիպումներ է նախատեսում մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների ու լրագրողների հետ, հայտնում է «Արմենպրես»-ը:
Այցի շրջանակներում քննարկվելիք հիմնական թեման Ադրբեջանում իր հետ կապված իրադարձությունների ու դրանց արդյունքում բլոգերի կողմից առաջիկայում նախատեսվող գործողություններն են:
Աղբյուրի հետ զրույցի ընթացքում Լապշինը հայտնել է, որ ինքն արդեն հայց է ներկայացրել Ադրբեջանի իշխանությունների դեմ՝ իր դեմ մահափորձ կատարելու գործով:
«Ինձ մոտ են Իսրայելի դատաբժշկական փորձաքննության բոլոր փաստաթղթերը, որոնցում ասվում է, որ Բաքվի դատարանում իմ դեմ մահափորձ է իրականացվել, որը հետագայում փորձ է արվել ներկայացնել որպես ինքնասպանության փորձ: Ընդ որում, դա արվել է անգրագետ կերպով»,- ասել է Լապշինը:
Իր խոսքով՝ մեկ այլ հայց էլ նարկայացվել է Նյու Յորքի Բրուքլինի դատարանում, որը կբացվի՝ Ստրասբուրգի դատարանի կողմից որոշման հրապարակումից հետո:
«Կարծում եմ՝ այս ամենն օգուտ կտա հենց Ադրբեջանին, քանի որ այնտեղ իշխանությունը հակաօրինական է և առաջին հերթին գործում է սեփական ժողովրդի դեմ, որը ոչնչում մեղավոր չէ: Դրանից բացի՝ դա օգուտ կտա նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը չպետք է գերի լինի Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին կամ Բաքվի նավթին»,- ասել է բլոգերը:
Նշենք, որ Ալեքսանդր Լապշինն այժմ ընտանիքի հետ բնակվում է Վրաստանում: Հարցին, թե մտավախություններ չկա՞ն, արդյոք, որ Ադրբեջանական իշխանությունները կցանկանան վնասել իրեն ու իր ընտանիքի անդամներին՝ հաշվի առնելով նաև իր բնակավայրում ադրբեջանցիների մեծաթիվ համայնքի առկայությունը, բլոգերն ասել է, որ նշանակություն չունի, թե ինքը որտեղ է գտնվում այս պահին, քանի որ ցանկության դեպքում իրեն կարող են գտնել ցանկացած վայրում:
«Ադրբեջանն, անկասկած, մեծ ազդեցություն ունի Վրաստանի վրա, այդ երկրի գլխավոր ներդրողներից է, Վրաստանով է անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Այդ երկրում մեծ ադրբեջանական համայնք կա, սակայն չեմ կարծում, որ այնտեղ իմ կյանքն ավելի մեծ վտանգի տակ է, քան ցանկացած այլ երկրում: Ադրբեջանի ռեժիմը մարդկանց սպանում է թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում: Այսինքն՝ եթե նրանք մտադրվեն ինձ սպանել, ապա նրանք ինձ ամենուր կգտնեն, անգամ Արգենտինայում»,- ասել է ռուս բլոգերը:
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքներին ու միջազգային հարթակներում այդ երկրի ցածր վարկանիշին՝ նշելով, որ այլ սկանդալի այդ երկիրը պատրաստ չէ:
«Այդ երկիրն առանց այն էլ ներկայում ոչ լավ միջազգային իրադրությունում է հայտնվել «ադրբեջանական լվացքատան» հետ կապված փողերի լվացման, ԼՂ չկարգավորված հիմնախնդրի, խավիարային դիվանագիտության պատճառով:
Կարծում եմ, որ նրանց հետաքրքրությունների շրջանակում չէ ունենալ հավելյալ ևս մեկ սկանդալ իմ սպանության հետ կապված: Իհարկե, այստեղ մեկ այլ ռիսկ էլ կա: Քանի որ Ալիևի իշխանությունը կայուն չէ և գուցե վերջին տարիներն է ապրում, ապա կգտնվեն մարդիկ կառավարության ներսում, ովքեր կարող են իմ դեմ հարձակում իրականացնել՝ հետագայում դա Ալիևի դեմ որպես կոմպրոմատ օգտագործելու նպատակով»,- ասել է Ալեքսանդր Լապշինը:
14:16 22.05.2025
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանըՀայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին: ԱԳՆ մամուլի խոսնակը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց. Երեկ տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ հնչել է Ադրբեջանի նախագահի ուղերձ, որում կրկին շեշտվում է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը: Ինչպե՞ս եք արձագանքում: […] ...
14:07 22.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ըԲացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...
13:45 22.05.2025
Իտալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենինԻտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուին։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ ...
13:40 22.05.2025
Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ «8th Sharjah Masters 2025»-ումՇարժայում ընթացող «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ։ 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ունի 3.5 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ 2 միավոր, իսկ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 1.5 միավոր: Մրցաշարի «B» խմբում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի […] ...
13:33 22.05.2025
Տիգրան Մկրտչյանը և Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարներըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար և “Enterprise Greece”-ի խորհրդի նախագահ Դիմիտրիս Սկալկոսի հետ։ Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները։ Դեսպանը նախանշել է այն ուղղությունները, որտեղ առկա է փոխգործակցությունը զարգացնելու ներուժ։ Այս համատեքստում կարևորվել է 2024 թ. դեկտեմբերին Երևանում անցկացրած Հայաստանի և […] ...
13:24 22.05.2025
Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ ԱզնավուրինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում ներկա են եղել մշակութային կրթության տարվա շրջանակում կազմակերպված ամփոփիչ նախագծային դասին՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 101-ամյակին: Նախագծային աշխատանքն իրականացվել է Երևանի թիվ 168 հիմնական, Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված և Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցների համագործակցությամբ: Աշակերտները ներկայացրել են Ազնավուրի ստեղծագործական ժառանգությունը՝ երգչախմբային և նվագախմբային կատարումներով, ինչպես նաև հայերենով և ֆրանսերենով պատմել նրա կյանքի և գործունեության մասին։ Աշակերտները նաև նշել են՝ ուսումնական տարվա ընթացքում ակտիվ մասնակցություն են […] ...