Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը վերաբացվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը վերաբացվել է

20:43 04.09.2020

Պարետի որոշումից հետո թանգարանները բացվեցին ոչ միանգամից ու ոչ բոլորը միասին: Ամեն թանգարանի ժամանակ էր պետք, համավարակի պայմաններում, աշխատանքը կազմակերպելու համար: Շիրակի մարզում վերջինը՝ սեպտեմբերի 1-ին, վերաբացվեց Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը։Զբոսաշրջիկների հետաքրքրությունը բավարարելու համար թանգարանը պատրաստվում է Ազգային պատկերասրահից Մինասի բնօրինակ գործերը բերել ցուցադրության:

Համավարակի պայմաններում արդեն կենսակերպ դարձած կանոնները կիրառվում են նաև Ջաջուռում՝ Մինասի թանգարանում: Ջերմաչափում, սահմանված հեռավորության պահպանում: Վերաբացումից հետո առաջին այցելուներից են հարևան Լոռու մարզի Արջուտի դպրոցի մանկավարժները: Մինչ դասերի մեկնարկը որոշել են ներքին տուրիզմի առաջարկներից օգտվել: Արջուտը Ջաջուռից շատ հեռու չէ, բայց առաջին անգամ են Մինասի թանգարան այցելում:

 

«Մենք համարվում ենք Ազգային պատկերասրահի մասնաճյուղ: Մեզանից մեկ շաբաթ առաջ վերաբացվեց ազգային պատկերասրահը և մենք վերաբացվեցինք  մեկ շաբաթ հետո: Խնդիրը զուտ գնում էր կազմակերպչական առումով,որովհետև պետք է ստանայինք բավականին պարագաներ, կապված կորոնավիրուսի հետ: Մեկ-երկու օր էլ նախապատրաստվեցինք մինչև բացվելը: Այժմ արդեն այցուլեր ենք ընդունում»,-shantnews-ի հետ զրույցում նշեց Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը:

Մինասյան գույները ,վառ ու գյուղական տեսարանները նկարչի բնօրինակ կտավներում են: Ջաջուռի թանգարանի ֆոնդերում է Մինասի ամենահայտնի գեղանկարներից «Հայկական նատյուրմորտը» և նկարչի կուրսային աշխատանքներից մեկը, որը նույնպես խորհրդային տարիներին առանց քննադատության չի ընդունվել:

 

Ջաջուռի թանգարանում Մինասի 9 բնօրինակ գեղանկարներ են պահվում և երկու որմնանկար: Ավելի շատ գործեր Ազգային պատկերասրահում են, որտեղից պարբերաբար ցուցադրության համար կտավներ ու գրաֆիկական գործեր Ջաջուռ բերվում են, բայց Մինասի բնօրինակներն այստեղ պահելու համար շենքային պայմանները թույլ չեն տալիս:

«Հաշվի առնելով այն, որ մենք չունենք գազ, ջեռուցում, չենք գտնում նպատակահարմար մեծ թվով նկարներ բերել այստեղ: Այս պահի դրությամբ ունենք 9 գեղանկար  Մինասի՝ օրիգինալ , ունենք Մինասի որմնանկար, Գայանե բալետի ձևավորման առաջին հագուստները, որոնք իրենցով շատ արժեքավոր են»,-ասաց Արման Ավետիսյանը:

Մինասի բեմական ու հագուստի ձևավորումների ցուցանմուշների համար թանգարանում նոր տարածք են առանձնացնելու: Այս գաղափարը հարկադիր պարապուրդի ընթացքում է ծնվել: Թանգարանը այցելուներին ավելի հետաքրքիր դարձնելու համար նորություններ միշտ են պետք:

Հարկադիր պարապուրդի ընթացքում նաև թանգարանի տանիքն են նորոգել: Կաթոցներից մնացած հետքերը վերացնել դեռ չեն հասցրել: Ջաջուռի թանգարանը, ի տարբերություն մյուսների , այցելուների ընդունում է սեզոնային: Թանգարանը  ձմռանը  ջեռուցում չունի, գրեթե այցելուներ չի ունենում: Ներքին տուրիզմի ակտիվացմամբ պայմանավորված, ակնկալում են, որ մինչև հոկտեմբեր ամիսը այցելուներ կունենան: Այս տարի պահանջված են Լոռու և Տավուշի ուղղությունները, իսկ Ջաջուռը գտնվում է Գյումրիից այդ մարզեր տանող ճանապարհին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեգենդար Պակյաոյի և Բարիոսի մենամարտում ոչ-ոքի է գրանցվել

22:44 21.07.2025

Լեգենդար Պակյաոյի և Բարիոսի մենամարտում ոչ-ոքի է գրանցվել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար Մենի Պակյաոն (62-8-2, 39 նոկաուտ) ռինգ է վերադարձել։ WBC վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Մարիո Բարիոսի հետ մենամարտը որ-ոքի է ավարտվել: 46-ամյա ֆիլիպինցու և ԱՄՆ ներկայացուցիչ 30-ամյա Բարիոսի 12 ռաունդ տևած մենամարտից հետո մրցավարներից երկուսը 114-114 են գնահատել, մեկն առավելություն է տվել Բարիոսին` 115-113: Բարիոսը պաշտպանել […] ...

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

22:36 21.07.2025

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […] ...

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

22:24 21.07.2025

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

22:11 21.07.2025

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...

SHANTNEWS

22:00 21.07.2025

SHANTNEWS

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

21:49 21.07.2025

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...

BACK_TO_TOP