Apple ընկերությունն այս շաբաթ կհայտնի, թե երբ է ներկայացնելու iPhone 12-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Apple ընկերությունն այս շաբաթ կհայտնի, թե երբ է ներկայացնելու iPhone 12-ը

19:50 07.09.2020

Apple ընկերությունը շուտով կհայտնի, թե երբ է պատրաստվում ներկայացնել իր նոր արտադրանքը՝ iPhone 12-ը: Միջոցառման մասին, որն անցկացվելու է օնլայն, իր թվիթերյան էջում հայտնել է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը:

Սովորաբար Apple-ն իր նոր ապրանքատեսակները ներկայացնում է սեպտեմբեր ամսին: Բայց այս տարի, ինչպես հայտնել են ընկերությունում՝ iPhone 12-ը մի քանի շաբաթով կուշանա:

Օնլայն հարթակում կներկայացվի ընկերության մեկ այլ ապրանքանիշ՝ 6-րդ սերնդի Apple Watch-ը: Իսկ թե երբ iPhone 12-ը կհայտնվի վաճառքում, դեռ հստակեցված չէ: 2020-ի հուլիսին Apple ընկերության ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին հայտնել էր, որ նոր սմարթֆոնները սովորականից ավելի ուշ հնարավոր կլինի ձեռք բերել: Մի խոսքով՝ iPhone 12-ը գնորդներին հասանելի կլինի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին հայտարարել է, թե երբ և որտեղ տեղի կունենան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

22:53 21.07.2025

Զելենսկին հայտարարել է, թե երբ և որտեղ տեղի կունենան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Վլադիմիր Զելենսկին, հղում անելով Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովի հայտարարությանը, նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 23-ին Թուրքիայում: «Այսօր ես Ռուստեմ Ումերովի հետ քննարկել եմ գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները և ռուսական կողմի հետ ևս մեկ հանդիպում Թուրքիայում։ Ումերովը նշել է, որ հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի […] ...

Լեգենդար Պակյաոյի և Բարիոսի մենամարտում ոչ-ոքի է գրանցվել

22:44 21.07.2025

Լեգենդար Պակյաոյի և Բարիոսի մենամարտում ոչ-ոքի է գրանցվել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար Մենի Պակյաոն (62-8-2, 39 նոկաուտ) ռինգ է վերադարձել։ WBC վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Մարիո Բարիոսի հետ մենամարտը որ-ոքի է ավարտվել: 46-ամյա ֆիլիպինցու և ԱՄՆ ներկայացուցիչ 30-ամյա Բարիոսի 12 ռաունդ տևած մենամարտից հետո մրցավարներից երկուսը 114-114 են գնահատել, մեկն առավելություն է տվել Բարիոսին` 115-113: Բարիոսը պաշտպանել […] ...

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

22:36 21.07.2025

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […] ...

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

22:24 21.07.2025

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

22:11 21.07.2025

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...

SHANTNEWS

22:00 21.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP