18:35 08.09.2020
Մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը հանրապետության բոլոր դպրոցների մանկավարժներն ու մյուս աշխատակիցները կթեստավորվեն: Ընդհանուր առմամբ թեստավորվելու է 30 հազար մարդ: Միայն Շիրակի մարզում թեստավորվում են 160 դպրոցների շուրջ 5000 աշխատակիցներ: Յուրաքանչյուր ուսումնական հաստատության կցված է պոլիկլինիկա, որը հենց դպրոցական շենքերում կատարում է նմուշառումներ: Շիրակի մարզում վերջին 2 օրերի ընթացքում 10 դպրոցներում է թեստավորումն ավարտվել և համաձայն արդյունքների՝ առանձին կրթական հաստատություններում ուսուցիչների կորոնավիրուսով վարակվելու եզակի դեպքեր են հայտնաբերվել:
Նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ՝ դասաբաշխում կատարելուց և դասագրքերը բաժանելուց բացի, մանկավարժները, տնօրենները և դպրոցների բոլոր աշխատակիցները մեկ այլ, կորոնավիրուսի համավարակի պայմաններում, շատ ավելի կարևոր գործառույթ ունեն: Պետք է վստահ լինեն, որ մանկավարժը դպրոց է մտնելու լիովին առողջ: Դրա համար որոշում է կայացվել դպրոցների անձնակազմերին թեստավորելու մասին: Միջանցքներում մանկավարժները, պահպանելով հեռավորությունը, թեստավորման իրենց հերթին են սպասում։ Բուժկետը ժամանակավորապես հատկացվել է պոլիկլինիկայի բժիշկներին տեղում նմուշառում կատարելու համար: Ուսուցիչներն են նշում ՝ սեպտեմբերի 15-ից իրենք ռիսկային գոտում են հայտնվելու:
Ամեն պոլիկլինիկա օրական մեկ դպրոցում է նմուշառում կատարում: Ժամանակացույց են կազմել, համաձայն որի՝ մեծ դպրոցներում հնարավոր է նույնիսկ նմուշառումը մեկ օրից էլ ավելի տևի:
«Մեր սպասարկման տարածքում 6 դպրոց ունենք: Ամեն դպրոցում 50 և ավելի աշխատակիցներ կան: Ավելի մեծ խնդիր ունենք՝ կապված Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի հետ, որտեղ աշխատակիցների թիվը կրկնակի է՝ 120-130 աշխատակից ունեն: Պլանավորում ենք, որ տվյալ դպրոցում երևի 2 օրվա ընթացքում կկազմակերպենք թեստավորումը»,- Shantnews-ին ասաց Գյումրիի Էնրիկո Մատտեյի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արկադի Անդրիասյանը:
Ուսուցիչները թեստավորում են անցնում դպրոցներում վարակի տարածումը հնարավորինս նվազեցնելու համար: Այսինքն՝ համոզված լինելու համար, որ ուսուցիչը աշակերտներին չի վարակի: Թեստավորումը վստահություն տալիս է, բայց ոչ հարյուր տոկոսով:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի տնօրենն է նշում՝ մանկավարժների թեստավորման արդյունքները հաջորդ օրն են հայտնի դառնում, և արդեն կան դպրոցներ, որտեղ վարակակիրներ հայտնաբերվել են:
«Կան դպրոցներ, որտեղ զրոյական արդյունք է, իսկ կան դպրոցներ, որտեղ մեկական դեպքեր ունենք: Այդ հարցերը քննարկում ենք կրթության վարչության և առողջապահության նախարարության հետ: Նմուշառումների քանակը մեծ է, պլանայինն էլ է մեծ: Կան ջերմողներ, գանգատներ ունեցողներ: Ամբողջ մարզում նվազման միտում կա՝ համեմատ հուլիս-օգոստոս ամիսների: Մեծ ու փոքր թվերը էդքան էական չեն, ինչքան համաճարակաբանական իրավիճակի ուսումնասիրությամբ պարզված պատկերը: Կարող է ունենք 10 հատ դրական արդյունք, որոնք լինեն 2 օջախի անդամներ, և կարող է ունենաք 10 դեպք՝ 10 տարբեր օջախներից: Սրանք տարբեր բաներ են: Պետք չէ այս վիրուսից վախենալ, պետք է զգոն լինել»,-Shantnews-ին ասաց ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանը:
Ընդհանուր առմամբ Շիրակի մարզում կորոնավիրուսի տարածման վիճակագրությունում թվերը նվազում են: Մասնագետը համեմատականներ է տանում հուլիս-օգոստոս ամիսների հետ։ Թեև մեկուսացման ցուցում ունեցողների ու օրական նմուշառումների թիվը փոքր չէ, բայց, ըստ մասնագետի, տարածումը մեծ չէ:
Մինչև սեպտեմբերի վերջ օրական նմուշառումների թիվը աճելու է՝ մինչև բոլոր դպրոցներում թեստավորումն ավարտեն: ՀՎԿԱԿ պատասխանատուն չի բացառում, որ առանձին դեպքերում կրկնակի հետազոտությունների ցուցում ունենան: Չեն թեստավորվի միայն այն ուսուցիչները, որոնք, առողջական վիճակից ելնելով, հեռավար կանցկացնեն դասերը։
22:53 21.07.2025
Զելենսկին հայտարարել է, թե երբ և որտեղ տեղի կունենան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՎլադիմիր Զելենսկին, հղում անելով Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովի հայտարարությանը, նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 23-ին Թուրքիայում: «Այսօր ես Ռուստեմ Ումերովի հետ քննարկել եմ գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները և ռուսական կողմի հետ ևս մեկ հանդիպում Թուրքիայում։ Ումերովը նշել է, որ հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի […] ...
22:44 21.07.2025
Լեգենդար Պակյաոյի և Բարիոսի մենամարտում ոչ-ոքի է գրանցվելՊրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար Մենի Պակյաոն (62-8-2, 39 նոկաուտ) ռինգ է վերադարձել։ WBC վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Մարիո Բարիոսի հետ մենամարտը որ-ոքի է ավարտվել: 46-ամյա ֆիլիպինցու և ԱՄՆ ներկայացուցիչ 30-ամյա Բարիոսի 12 ռաունդ տևած մենամարտից հետո մրցավարներից երկուսը 114-114 են գնահատել, մեկն առավելություն է տվել Բարիոսին` 115-113: Բարիոսը պաշտպանել […] ...
22:36 21.07.2025
Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարարՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […] ...
22:24 21.07.2025
Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. ԱվինյանԵրևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 21.07.2025
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելուՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...