17:10 10.09.2020
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է հանձնաժողով ստեղծել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցածը հետաքննելու հարցով։ Meduza լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Կրեմլը դա սխալ ընկալում է անվանել։
«Նախագահ Պուտինն ինձ հավաստիացրել է, որ Ռուսաստանը մտադիր է պարզել, թե ինչ է տեղի ունեցել և ասել է, որ կստեղծի գործի հետաքննման հարցով հանձնաժողով և պատրաստ է համագործակցել Գերմանիայի իշխանությունների հետ»,- Կոնտեի խոսքերը մեջբերել է Il Foglio պարբերականը։
Կրեմլի կայքում զետեղված տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 26-ին Իտալիայի վարչապետի հետ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել և հետաքրքրություն է հայտնել Նավալնիի հետ տեղի ունեցածի հետաքննության հարցում, սակայն հանձնաժողովի մասին կայքում չի հիշատակվել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու Կոնտեն իրար լավ չեն հասկացել։
«Իսկապես, նախագահն իր իտալացի գործընկերոջն ասել է, որ արդեն բավական ժամանակ կատարվում են նախաքննական գործողություններ, ըստ էության, փաստացի կատարվում են քննական գործողություններ և դե յուրե հիմքեր չկան քրեական գործ հարուցելու համար, քանի որ ռուսաստանցի մասնագետների կատարած բոլոր անալիզները ցույց են տվել թունավոր նյութերի բացակայություն»,- ասել է Պեսկովը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ Ալեքսեյ Նավալնին գրեթե լիովին գիտակցության է եկել «Նովիչոկի» խմբի նյարդապարալիտիկ նյութով թունավորվելուց հետո։
21:29 19.08.2025
Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետԵրկար ժամանակ տևած առճակատումից հետո Ֆրանսիան ու Ադրբեջանը հակված են վերսկսել հարաբերությունները մաքուր էջից: Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Փարիզը, հակառակ մինչ այդ արվող հայտարարություններին, վերականգնում է Բաքվի հետ համագործակցությունը նավթային ոլորտում: Ինչո՞ւմ է դրսևորվում այդ համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն տեղեկություններ է հրապարակել, որից պարզ է […] ...
21:09 19.08.2025
Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունումԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...
20:48 19.08.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներOգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...
20:28 19.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...
20:16 19.08.2025
Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանումՑինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...