19:50 10.09.2020
Ինչքանով է կորոնավիրուսի թեստերի պատասխանը ստույգ: Այս հարցը քննարկման թեմա է դարձել Գյումրիի թիվ 29 դպրոցում, որտեղ ուսուցիչների պարտադիր թեստավորման արդյունքում 8 աշխատակցի մոտ վիրուս է հայտնաբերվել, այսինքն՝ թեստավորման պատասխանը դրական է եղել, իսկ ընդամենը մեկ օր անց, երբ մանկավարժներից 3-ը կրկնակի թեստավորում են անցել մեկ այլ բուժհաստատությունում, ստացվել է թեստի բացասական պատասխան: Այժմ պարզ չէ, թե թեստավորման որ պատասխանն է ավելի արժանահավատ: Համենայնդեպս, մանկավարժներին մեկուսացման ցուցում է տրվել: Թիվ 29 դպրոցում թեստավորվել է 65 աշխատակից:
Մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը բոլոր դպրոցների աշխատակիցները պետք է թեստավորվեն: Այս որոշման հիման վրա էլ Գյումրիում առաջիններից թիվ 29 հիմնական դպրոցում, սեպտեմբերի 4-ին թեստավորում է կատարվել: Մեկ օր անց՝ սեպտեմբերի 5-ին ստացվել են թեստավորման պատասխանները, համաձայն որոնց՝ դպրոցի 8 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Թեստի արդյունքները աշխատակիցներից 3-ը կասկածելի են համարել ու կրկնակի թեստավորվել այլ բուժհաստատություններում:
«Աշխատակիցներից երեքը նույն օրը հանձնեցին կրկնակի թեստ «Գյումրի» բժշկական կենտրոնում և պատասխանը բացասական եկավ: Քանի որ մեզ ասեցին, որ պարետատունը հիմնվում է առաջին թեստի պատասխանների վրա, մնացած 5 աշխատակիցները չգնացին կրկնակի թեստավորման: Հիմա բոլոր 8 աշխատակիցներն ինքնամեկուսացված են, 8-ն էլ իրենց լավ են զգում»,- shantnews-ին ասաց Գյումրիի թիվ 29 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը:
Կրկնակի թեստավորում անցածներից մեկը դպրոցի ուսուցիչ Արուս Պետրոսյանն է: Նա իր թեստավորման դրական արդյունքը կասկածի տակ էր դրել մեկ պարզ պատճառով, որ մայիսին կորոնավիրուսով հիվանդացել է, հոսպիտալացվել, թեստի բացասական արդյունքը ստանալուց հետո, հունիսի սկզբին դուրս է գրվել: Հիմա՝ 3 ամիս անց նրա թեստավորման պատասխանը կրկին դրական է ստացվել ու նույն օրն էլ հերքվել է Գյումրի բժշկական կենտրոնում կատարված թեստավորման արդյունքներով:
«Ինձ ասեցին, որ ես քովիդ ունեմ, ասացի՝ ոնց կարող է ես քովիդ ունենամ, երբ որ ես բուժվել եմ քովիդից և արդեն ոչ մի խնդիր չկա իմ մոտ: Նույն օրը գնացել եմ «Գյումրի» բժշկական կենտրոն, հանձնել եմ թեստ: Երեկոյան ժամը 11-ին պատասխանը եկավ, որ բացասական է: Բացի դրանից՝ հանձնել եմ նաև իմունիտետի համար անալիզ և տեղի բժիշկներն ասացին, որ բացառված է, որ քովիդի նկատմամբ նման իմունիտետ ունեցող մարդն ունենա դրական պատասխան: 8 հոգի ու բոլորս ասիմպտոմ, դա անհնար բան է: Այստեղ կա ինչ-որ թյուրիմացություն, կարող է թեստերի հետ է կապված, կամ ինչ-որ բանի հետ է կապված»,- shantnews-ին պատմեց Գյումրիի թիվ 29 դպրոցի մանկավարժ Արուս Պետրոսյանը:
Ինչպես է հնարավոր, որ կորոնավիրուսից ստացիոնար պայմաններում բուժված մարդու մոտ նորից է վարակ հայտնաբերվել, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի բժիշկները հավանական պատճառ նշել են: Ըստ Արուս Պետրոսյանի՝ հայտնել են, որ իր մոտ փոքրիկ օջախ է մնացել , ինչից էլ կատարվել է նմուշառում:
Կորոնովիրուսի թեստի երկու իրարամերժ պատասխաններ են ստացվել նաև նույն դպրոցի համակարգչային օպերատոր Վարսենիկ Կիրակոսյանի դեպքում: Դպրոցում արված նմուշառման պատասխանը դրական է, իսկ մեկ այլ բուժհաստատության կատարած թեստինը՝ բացասական: Կրկնակի թեստավորման գնացել է, որովհետև որևէ ախտանշան չի ունեցել:
«Ես կասկածեցի, որովհետև ինձ լավ էի զգում, ջերմություն չունեի, ոչ մի բան չկար մոտս: Գնացի մուծում արեցի, երկրորդ թեստը հանձնեցի, ու պատասխանը բացասական էր: Մենք երեքս հանձնել ենք կրկնակի թեստ, մյուս 5 հոգին ասացին, որ գումար չունենք, չենք հանձնի»,- shantnews-ին պատմեց դպրոցի համակարգչային օպերատոր Վարսենիկ Կիրակոսյանը:
Մանկավարժները հիմա մեկուսացված են: Նրանց հայտնել են, որ հիմք է ընդունվում առաջին թեստավորման պատասխանը: Սա չի խախտում Գյումրիի թիվ 29 դպրոցում դասերի վերսկսման ժամկետները: Ուսուցիչները թեստի դրական արդյունք ունեցող ուսուցիչների կոնտակտավորներ չեն համարվում:
«Երբ մենք հարցրեցինք, թե մենք էլ ենք նույն օրը դպրոցում եղել 8 մանկավարժների հետ, բժշկուհին մեզ ասաց, որ արձանագրել են, որ բոլորը եղել են դիմակներով և պահպանվել է հեռավորություն: Սա բժշկության մեջ համարվում է զրոյական շփում, այսինքն՝ մենք չենք համարվում այդ մարդկանց հետ կոնտակտավոր:
Ոչնչից մեծ աղմուկ ստեղծվեց: Դա պայմանավորված է հենց առաջինը լինելու հանգամանքով: Ես էլ մտածում եմ, որն է ճիշտ, թեստի որ պատասխանի վրա հիմնվել: Մարդուն, վերջին հաշվով, ոչ թե մեկուսացումն է հետաքրքիր, այլ ինքն ուզում է իմանալ՝ հիվա՞նդ է, թե՞ չէ: Շրջապատն էլ է ուզում իմանալ»,- նշեց Գայանե Բիչախչյանը:
Համենայնդեպս, մանկավարժների ինքնազգացողությունը լավ է: Նրանք մեկուսացման մեջ գտնվելու են մինչև սեպտեմբերի 18-ը: Այդ ընթացքում դպրոցում նրանց պարտականությունները դրվել են գործընկեր մանկավարժների վրա:
22:24 21.07.2025
Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. ԱվինյանԵրևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 21.07.2025
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելուՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...
21:49 21.07.2025
Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...
21:33 21.07.2025
ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումներըՊաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...
21:17 21.07.2025
Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալԳերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...