ԿԳՄՍՆ-ը հրապարակել է տիտղոսակիր մարզիկների անունները, որոնք պատվովճարներ կստանան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+22.09 oC

ԿԳՄՍՆ-ը հրապարակել է տիտղոսակիր մարզիկների անունները, որոնք պատվովճարներ կստանան

10:11 12.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ: Ինչպես փոխանցում են ԿԳՄՍՆ-ից, որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում:

Նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: Բացի այդ, որոշմամբ պատվովճար է սահմանվել աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար. մասնավորապես` շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն Հայաստանի Հանրապետության հավաքականի 5 մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝ Յուրի Սարգսյանը և՛ Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր է, և՛ աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Կից` Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից շախմատի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ցանկը.

 

Ցուցակ
N Անուն, ազգանուն Զբաղեցրած տեղը Պատվովճարի ամսական չափը հազար դրամ  
Օլիմպիական խաղեր
1 Էդուարդ Ազարյան 1-ին տեղ 200,000.00  
2 Արմեն Նազարյան 1-ին տեղ 200,000.00  
3 Էդուարդ Միքայելյան 2-րդ տեղ 140,000.00  
4 Յուրի Սարգսյան 2-րդ տեղ 140,000.00  
5 Արմեն Մկրտչյան 2-րդ տեղ 140,000.00  
6 Միհրան Հարությունյան 2-րդ տեղ 140,000.00  
7 Սոս Հայրապետյան 3-րդ տեղ 100,000.00  
8 Յուրի Պատրիկեև 3-րդ տեղ 100,000.00  
9 Հրաչիկ Ջավախյան 3-րդ տեղ 100,000.00  
10 Գևորգ Դավթյան 3-րդ տեղ 100,000.00  
Շախմատի համաշխարհային օլիմպիադա
11 Վլադիմիր Հակոբյան 1-ին տեղ 200,000.00  
12 Սերգեյ Մովսիսյան 1-ին տեղ 200,000.00  
Աշխարհի առաջնություն
13 Նշան Մունչյան 1-ին տեղ 100,000.00  
14 Արայիկ Գևորգյան 1-ին տեղ 100,000.00  
15 Դեվիդ Սաֆարյան 1-ին տեղ 100,000.00  
16 Յուրի Սարգսյան 1-ին տեղ 100,000.00  
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն
17 Լևոն Արոնյան 1-ին տեղ 100,000.00  
18 Վլադիմիր Հակոբյան 1-ին տեղ 100,000.00  
19 Ռաֆայել Վահանյան 1-ին տեղ 100,000.00  
20 Գաբրիել Սարգսյան 1-ին տեղ 100,000.00  
21 Ռոբերտ Հովհաննիսյան 1-ին տեղ 100,000.00

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

12:11 23.05.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

Հունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...

SHANTNEWS

12:00 23.05.2025

SHANTNEWS

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

11:50 23.05.2025

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը

11:35 23.05.2025

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...

Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ

11:21 23.05.2025

Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի 13 շրջաններում ուժեղ քամու, կարկտահարության և կայծակի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Անձրևները մեծ վնաս են հասցրել գյուղական համայնքներին և գյուղատնտեսական ենթակառուցվածքներին, հաղորդում է The Times of India-ն։ Ուտար Պրադեշի իշխանությունները հայտարարել են տուժածներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ շաբաթվա վերջին Հնդկաստանի հյուսիսային և այլ շրջաններում […] ...

Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին

11:00 23.05.2025

Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին: «Կարծում եմ՝ Ամորիմը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես հավատում եմ նրան: Ակումբն այնպիսի իրավիճակում է, որ հեշտ է նոր մարզիչ նշանակելը, որովհետև թիմը ոչ մի արդյունք ցույց չի տալիս: Բայց Ամորիմը մեզ համար ճիշտ մարզիչ է»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է A Bola-ն: […] ...

BACK_TO_TOP