Նոր էկզոկմախքն ավելացնում է մարդու ուժը 20 անգամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+30.09 oC

Նոր էկզոկմախքն ավելացնում է մարդու ուժը 20 անգամ

23:13 13.09.2020

Sarcos Robotics ընկերությունը խոստանում է արդեն հաջորդ տարի շուկա հանել էկզոկմախքներ, որոնք 20 անգամ ավելացնում են օգտատիրոջ ուժը:

Վերջերս ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորում է ներգրավել 40 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Մշակողները մտադիր են այդ գումարները ծախսել Guardian XO էկզոսկմախքի առևտրայնացման վրա։

Ստեղծողների պնդմամբ ՝ սա առաջին էկզոկմախքն է, որն ընդգրկում է մարդու ամբողջ մարմինը։ Այն կարող է մի քանի ժամ աշխատել առանց մարտկոցի լիցքավորման։ Իսկ երբ մարտկոցը սկսում է լիցքաթափվել, այն կարելի է արագ փոխել դաշտային պայմաններում ՝ գրեթե առանց աշխատանքից կտրվելու։

Новый экзоскелет может работать восемь часов без подзарядки батареи.

Guardian XO-ի հիմնական գործառույթն է՝ հեշտացնել ծանրությունների բարձրացումը: Այն մեծացնում է օգտագործողի ուժը քսան անգամ: Այսինքն՝ 50 կիլոգրամ քաշով ցեմենտի պարկը շինարարը կարող է բարձրացնել նույն թեթևությամբ, ինչպես 2,5 կիլոգրամ քաշով աղյուսը կբարձրացներ:

Արտադրողները պնդում են, որ էկզոկմախքը կրկնում է մարդու շարժումները իրական ժամանակում ՝ առանց «արգելակելու»։ Ընդ որում, համակարգը թույլ է տալիս կատարել ամենատարբեր շարժումներ։

Մեկ այլ առավելությունը Guardian XO-ի մոդուլային դիզայնն է. դրա շնորհիվ էկզոկմախքը կարելի է հագնել կամ հանել 30 վայրկյանում։

Ընկերությունն օգտատերերին առաջարկում է ոչ միայն սարքը, այլև դրա սպասարկումն ու թարմացումը։

Սպասվում է, որ սարքը նախ կբարձրացնի աշխատանքի արտադրողականությունը, և երկրորդ՝ մարդը ծանրություն բարձրացնելիս վնասվածքներից զերծ կմնա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

19:09 12.08.2025

Կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Օգոստոսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջեգրատեսչական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նիստի ընթացքում քննարկվել են գործող ազատ տնտեսական գոտիներում շահագործող ընկերությունների գործունեության արդյունքները, ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել […] ...

Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ

19:00 12.08.2025

Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ

Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...

Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համար

18:53 12.08.2025

Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համար

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

18:48 12.08.2025

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Օգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...

Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖ

18:43 12.08.2025

Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖ

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

18:36 12.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

Օգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...

BACK_TO_TOP