Ճապոնիայի ապագա վարչապետը խոսել է Կուրիլյան կղզիների պատկանելության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Ճապոնիայի ապագա վարչապետը խոսել է Կուրիլյան կղզիների պատկանելության մասին

20:00 14.09.2020

Ճապոնիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նորընտիր ղեկավար Յոսիհիդե Սուգան ներկայացրել է իր դիրքորոշումը Կուրիլյան չորս կղզիների պատկանելության վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ շարունակելու է այս հարցի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ, որպեսզի ի վերջո հստակեցնեն կղզիների պատկանելության հարցը:

Մոսկվան և Տոկիոն Երկրորդ աշխարհամարտից հետո արդեն մի քանի տասնամյակ է փորձում են խաղաղ համաձայնության գալ: Այդ համաձայնության հասնելուն խոչընդոտում է Կուրիլյան կղզիների պատկանելության հարցը: Դրանք պատերազմից հետո ԽՍՀՄ կազմում են:

 

Յոսիհիդե Սուգան ընտրվել է Ճապոնիայում կառավարող կուսակցության ղեկավար և քանի այս կուսակցությանն է պատկանում երկրի խորհրդարանի մանդատների մեծ մասը, ենթադրվում է, որ սեպտեմբերի 16-ին կայանալիք ընտրություններում, հենց Յոսիհիդե Սուգան կդառնա Ճապոնիայի նոր վարչապետ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Շաքիի ջրվեժ տանող ճանապարհին

23:14 21.07.2025

Քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Շաքիի ջրվեժ տանող ճանապարհին

Հուլիսի 17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Ճգնժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շաքիի ջրվեժ տանող խաչմերուկի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, երկու նռնակ և տարբեր հրազենների 330 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...

«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում «Ֆերենցվարոշին» պարտվելու դեպքում

23:06 21.07.2025

«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում «Ֆերենցվարոշին» պարտվելու դեպքում

Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքը չհաղթահարելու դեպքում եվրագավաթային պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում ու կմրցի «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի պարտվողի հետ։ Հիշեցնենք, որ «Նոա» – «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանում։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 18-ից 21-ը

23:01 21.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 18-ից 21-ը

Բացահայտվել է 276 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 26-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության, 23 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ […] ...

Զելենսկին հայտարարել է, թե երբ և որտեղ տեղի կունենան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

22:53 21.07.2025

Զելենսկին հայտարարել է, թե երբ և որտեղ տեղի կունենան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Վլադիմիր Զելենսկին, հղում անելով Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովի հայտարարությանը, նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 23-ին Թուրքիայում: «Այսօր ես Ռուստեմ Ումերովի հետ քննարկել եմ գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները և ռուսական կողմի հետ ևս մեկ հանդիպում Թուրքիայում։ Ումերովը նշել է, որ հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի […] ...

Լեգենդար Պակյաոյի և Բարիոսի մենամարտում ոչ-ոքի է գրանցվել

22:44 21.07.2025

Լեգենդար Պակյաոյի և Բարիոսի մենամարտում ոչ-ոքի է գրանցվել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար Մենի Պակյաոն (62-8-2, 39 նոկաուտ) ռինգ է վերադարձել։ WBC վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Մարիո Բարիոսի հետ մենամարտը որ-ոքի է ավարտվել: 46-ամյա ֆիլիպինցու և ԱՄՆ ներկայացուցիչ 30-ամյա Բարիոսի 12 ռաունդ տևած մենամարտից հետո մրցավարներից երկուսը 114-114 են գնահատել, մեկն առավելություն է տվել Բարիոսին` 115-113: Բարիոսը պաշտպանել […] ...

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

22:36 21.07.2025

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […] ...

BACK_TO_TOP