21:00 20.09.2020
Ամեն օր մենք կենցաղում օգտագործում ենք տարբեր իրեր և պատկերացում անգամ չունենք, թե դրանք զարգացման ինչ փուլեր են անցել: Օրինակ շատ հետաքրքրիր է իմանալ, թե ինչպիսի տեսք է ունեցել համակարգչային առաջին մկնիկը:
AdMe.ru կայքը մի քանի իրերի անցած զարգացման ճանապարհը ներկայացրել է լուսանկարների շարքով:
Համակարգչային առաջին մկնիկը ներկայացվել է 1968 թվականին Կալիֆորնիայում անցկացված ինտերակտիվ իրերի ցուցադրության ժամանակ: Մկնիկի հեղինակը ամերիկացի ճարտարագետ Դուգլաս Էնգելբարտն է:
Փոշեկուլը հայտնագործվել է 19-րդ դարի 60-ական թվականներին:Իսկ այժմ կենցաղում օգտագործվող, էլեկտրական շարժիչով մոդելները, ներակայացվել են 20-րդ դարասկզբին:
Ամուսանական մատանի կրելու ավանդույթը հազարամյակների պատմություն ունի: Իսկ առաջին ամուսնական մատանիներն օգտագործել են հին Եգիպտոսում:
Ներկայիս բանկոմատների նախատիպը 1939 թվականին մշակել է Լյութեր Սիմջյանը: Բայց մի քանի բացթողումների պատճառով այն չի կիրառվել շուրջ 20 տարի:Եւ միայն 60-ականներին բանկոմատները սկսեցին շահագործվել:
Մետաղադրամները, որպես արժույթ, օգտագործվել են դեռևս մ.թ.ա 7-րդ դարում:Լուսանկարում պատկերված է մինչ օրս հայտնաբերված ամենահին մետաղադրամը:
Առաջին էլեկտրական սառնարանները հայտնվել են 1913-ին: Բայց դրանք չափսերով այնքան մեծ են եղել, որ տեղավորվել են միայն նկուղներում և մեծ հյուրասենյակներում: Իսկ 1926-ին դանիացի ճարտարագետ Քրիստիան Ստինստրուպը հայտնագործեց համեմատաբար փոքր ու անաղմուկ աշխատող առաջին սառնարանը:
Առաջին ածելիները, պեղումների արդյունքում, հայտնաբերվել են բրոնզեդարյան հնավայրերում: Դրանք իրենցից ներկայացրել են բարակ , սուր թիթեղներ, որպես կանոն ունեցել են կիսալուսնի ձև:
Այսօր թենիսիստուհիները հանդես են գալիս կարճ շրջազգեստներով, իսկ մինչև 1920 թվականը մարզուհիները կորտ էին դուրս գալիս շատ երկար շրջազգեստներով : Իսկ թե ինչպես էին կարողանում բռնել գնդակը շարժումները սահմանափակող համազգեստով , կարելի է միայն ենթադրել:
22:24 21.07.2025
Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. ԱվինյանԵրևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 21.07.2025
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելուՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...
21:49 21.07.2025
Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...
21:33 21.07.2025
ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումներըՊաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...
21:17 21.07.2025
Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալԳերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...