17:15 19.09.2020
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը իր նախընտրական հանդիպումների ընթացքում քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի գործունեությունը COVID-19 համավարակի ընթացքում: Թրամփը պատասխանել է այդ քննադատություններին: ԱՄՆ նախագահի լրագրողներին տված հարցազրույցը հրապարակել է Սպիտակ Տան կայքէջը:
Թրամփը հայտարարել է, որ իր թիմը հսկայական աշխատանք է տարել, իսկ դեմոկրատական կուսակցության թեկնածուն զբաղված է միայն քննադատելով: Որպես հակափաստարկ Թրամփը հիշել է խոզի գրիպի համաճարակը, որի ժամանակ ԱՄՆ-ում Բայդենը փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում:
«Նայեք Բայդենին, քնկոտ Ջո Բայդենին: Նրա պաշտոնավարման օրոք «խոզի գրիպ» կոչվող հիվանդութունը կար: Դա ավելի քիչ դաժան աղետ էր, որին հաղթելն ավելի հեշտ էր: Մինչդեռ այդ ժամանակ նրա մարդիկ ստեղծված իրավիճակը սարսափելի էին համարում և չգիտեին , թե ինչ անել և ամեն ինչ սխալ էին անում»,- ասել է Թրամփը:
Սպիտակ Տան ղեկավարը նշել է, որ Բայդենն անգամ խոզի գրիպի ճիշտ անվանումը չգիտի: Բայդենը հիվանդությունն անվանում է N1H1 մինչդեռ խոզի գրիպը կոչվում է H1N1: Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ գնացել է մասսայական թեստավորումների:
Նույն օրը Թրամփը ծաղրել է նաև միլիարդատեր Մայքլ Բլումբերգին, որը դեմոկրատների հետ հեռուստաբանավեճում տանուլ է տվել, իսկ հետո որոշել է 100 մլն դոլար հատկացնել Ֆլորիդայում Բայդենի աջակցության համար:
Թվիթերի իր էջում Թրամփը գրել է, որ Բլումբերգը դեպրեսիայի մեջ է ընկել և բաժանում է իր փողերը հետո աշխատանք ստանալու համար: Սրան ի պատասխան Բլումբերգը նշել է, որ միակ մարդը,ում 2021-ին աշխատանք պետք կլինի, դա Թրամփն է:
Խոզի գրիպի համաճարակը, ըստ ԱՀԿ-ի, աշխարհում սկսվել է 2009-ի հունվարին և տևել է մինչև 2010թ օգոստոսը: Ամբողջ աշխարհում հիվանդությունից մահացել է 18,5 հազար մարդ:
22:24 21.07.2025
Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. ԱվինյանԵրևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 21.07.2025
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելուՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...
21:49 21.07.2025
Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...
21:33 21.07.2025
ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումներըՊաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...
21:17 21.07.2025
Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալԳերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...