ԵՄ արտգործնախարարները չեն ճանաչել Լուկաշենկոյի օրինականությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+31.09 oC

ԵՄ արտգործնախարարները չեն ճանաչել Լուկաշենկոյի օրինականությունը

23:23 21.09.2020

Եվրամիության բոլոր արտգործնախարարները հրաժարվել են ճանաչել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինականությունը և Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած ընտրությունները համարում են կեղծված։ Interfax-ի բելառուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը։

«Մենք բոլորս չենք ընդունում Լուկաշենկոյի օրինականությունը այն գործընթացի արդյունքում, որը մենք կեղծված ենք համարում։ Մենք գտնում ենք, որ այս ընտրությունները կեղծվել են, և չենք ընդունում դրանց արդյունքները», – հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավարը ԵՄ արտգործնախարարների գագաթնաժողովից հետո։

Բորելը հավելել է, որ ԵՄ ԱԳ նախարարները կոչ են անում նոր, ազատ և արդար ընտրություններ անցկացնել ԵԱՀԿ փորձագետների վերահսկողության ներքո։

Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, ԵՄ-ն կշարունակի աշխատել Լուկաշենկոյի հետ՝ չնայած չի ընդունել նրա օրինականությունը։ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն գիտակցում է Բելառուսի հետ աշխատելու անհրաժեշտությունը։ Նա նաև նշել է, որ ստեղծված իրավիճակում Մինսկի հետ շփումներն ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ Արևելյան համագործակցության շրջանակներում կլինեն ավելի պակաս ինտենսիվ, քան նախկինում։

Բորելը նշել է, որ նման իրավիճակ է ստեղծվել Վենեսուելայի պարագայում. Եվրամիությունը չի ճանաչում Նիկոլաս Մադուրոյին որպես Վենեսուելայի օրինական նախագահ, սակայն շարունակում է աշխատել նրա հետ այնքան, որքան հնարավոր է։

Հիշեցնենք՝ Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել օգոստոսի 9-ին, որի արդյունքում Ալեքսանդր Լուկաշենկոն 6-րդ անգամ դարձել է երկրի նախագահ։ Ընտրություններից հետո Բելառուսում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

21:09 19.08.2025

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

20:48 19.08.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

Oգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:28 19.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

20:16 19.08.2025

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

Ցինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...

SHANTNEWS

20:00 19.08.2025

SHANTNEWS

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

19:55 19.08.2025

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

Հայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP